News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի տնտեսության ճգնաժամային երեւույթները, ինչպես գիտենք,  անդրադարձել են նաեւ ԱՊՀ երկրների վրա: Մասնավորապես «ռուսական» տրանսֆերտների հոսքը էապես պակասել է: ՌԴ ԿԲ-ն վերջերս տվյալներ էր հրապարակել այպես կոչված «միջսահմանային փոխանցումների» մասին, որոնք գումարային փոխանցման համակարգերի միջոցով իրականացրել են ֆիզիկական անձինք:

Այդ տվյալների համաձայն՝ ս.թ. առաջին եռամսյակում այդ համակարգերի միջոցով ԱՊՀ երկրներ է փոխանցվել 914 մլն դոլար: Նշենք, որ նախաճգնաժամային Ռուսաստանում 2014-ի նույն եռամսյակում այդ  ցուցանիշը 3.7 անգամ մեծ էր՝ 3364 մլն դոլար: Միաժամանակ էապես կրճատվել է մեկ փոխանցման միջին գումարը՝ 365 դոլարից դառնալով 261 դոլար: ԱՄՆ դոլարով կատարվող փոխանցումների վրա ազդել է նաեւ դրա դիրքերի կայունացումը Ռուսաստանում:

Դրամական փոխանցումների համակարգերը համեմատական պարզության պատճառով աշխատանքային միգրանտների շրջանում մեծ ժողովրդականություն են վայելում:  Անցյալ տարի այդ համակարգերն ապահովել են Ռուսաստանից ԱՊՀ երկրներ ֆիզիկական անձանց փոխանցումների ավելի քան 27 տոկոսը:

Ի՞նչ արժույթով են Ռուսաստանում բնակվող ֆիզիկական անձինք ԱՊՀ երկրներ գումար փոխանցում: Այդ մասին ՌԴ ԿԲ-ն ունի տարբեր արժույթներով փոխանցումների տվյալներ միայն անցյալ տարվա վերաբերյալ: Սակայն ԱՊՀ երկրներից միայն 2 խոշոր ստացողների՝ Տաջիկստանի եւ Ուզբեկստանի  մասին:

Ռուսաստանից Ուզբեկստան բոլոր փոխանցումների ավելի քան 95 տոկոսն իրականացվել է ԱՄՆ դոլարով: Ռուսական ռուբլուն բաժին է ընկել 5 տոկոսից էլ քիչ: Թվում է, թե նման ցուցանիշ պիտի լինի նաեւ Տաջիկստանի դեպքում: Սակայն այստեղ պատկերը հակառակն է. փոխանցումներն իրականացվել են գերազանցապես ռուսական ռուբլով՝ ավելի քան 85 տոկոս: Միայն 1/10-րդ մասին է բաժին ընկել ԱՄՆ դոլարին:

Այդ փաստը կարելի է կապել տաջիկական սոմոնիի նկատմամաբ ռուսական ռուբլո հարաբերականորեն քիչ արժեզրկմամբ (անցյալ տարվա նոյեմբերի 25-ի դրությամբ 5 տոկոսից էլ պակաս): Նույն այդ Ուզբեկստանում ռուբլին այդ նույն ժամանակահատվածում ռուբլին 20 տոկոսով արժեզրկվել էր: Բացառված չէ, որ անդրադարձել են տարադրամի փոխանակման կետերում դոլարի փոխարկման խնդիրները: Անցյալ տարի Տաջիկստանի ԿԲ որոշմամբ՝ փոխանակման կետերը խարդախության համար 2 անգամ «ժամանակավորապես» փակվել են:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ