Google Chrome բրաուզերի համար հայտնվել է գործառույթ, որը թույլ է տալիս արգելափակել «Գահերի խաղ» սերիալի սփոյլերները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գործառույթն աշխատում է Facebook եւ Twitter սոցիալական ցանցերի եւ Reddit ու Google News կայքերի հետ: Գրառումները, որոնք կարող են սփոյլեր պարունակել, փոխարինվում են սեւ ֆոնով արգելափակվելու պատճառների մասին երգիծական մակագրությամբ:
Գործառույթը գրառումներում սերիալի մասին հիշատակումներ եւ հերոսների անուններն է փնտրում: Որոնման համակարգը գործում է միայն անգլերեն:
Ցանկության դեպքում օգտատերը կարող է անջատել արգելափակումը եւ կարդալ գրառման բովանդակությունը: