Մայիսի 29-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Դիլիջանի Կալինինի փողոցի թիվ 167 շենքի դիմաց իրար են բախվել «APACHE-180CC» մակնիշի մոտոցիկլետը եւ «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: