News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս տարվա մարտին «The Times of Israel» կայքում հրապարակվել էր պրոֆեսոր Եսոր Բեն-Սորեկի՝ «Հայոց ցեղասպանությունը. Ամոթ Իսրայելին» վերնագրով հոդվածը: Հեղինակի խոսքով, հոդվածն ընթերցողների շրջանում դրական արձագանք է գտել, բայց այդ ժամանակից ի վեր Իսրայելը քիչ բան է արել՝ այդ հանցագործության հանդեպ իր վերաբերմունքը փոխելու համար:

«Մի՞թե Էրդողանի Թուրքիայի հետ մեր հարաբերություններն այնքան կարեւոր են մեզ համար, որ կորցրել ենք բարոյական եւ էթիկական բոլոր արժեքները»,- հոդվածում հարցադրում է անում Բեն-Սորեկը:

Ըստ նրա, տարիներ շարունակ Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները բարեկամական էին: Իսրայելցի բազմաթիվ զբոսաշրջիկներ Թուրքիա էին այցելում եւ ակտիվ գնումներ կատարում: «Բայց տուրիզմից եւ թուրքական կաշվե իրերի եւ ոսկյա զարդերի գնումից ավելի կարեւոր է անբարո պատմության բարոյական կողմի գնահատման անհրաժեշտությունը»,- գրում է պրոֆեսորը:

Նա ընդգծում է, որ միլիոնավոր անմեղ հայ քրիստոնյաներ են սպանվել միայն այն պատճառով, որ «քրիստոնյա էին, որոնք ապրում էին մահմեդական երկրում»: Նրանցից շատերը ապաստան գտան այլ երկրներում, նաեւ Ամերիկա գաղթեցին: Շատերն էլ բնակություն հաստատեցին Երուսաղեմում՝ հայկական թաղամասում:

«Չեմ կարող հաշվել, թե քանի անգամ եմ քայլել այդ թաղամասի նեղ փողոցներով: Բոլոր կողմերում հայ արհեստավորները ավանդական հայկական խեցեգործական իրերի արտադրամասեր են բացել, որոշ հայեր մասնագիտանում են լուսանկարչության մեջ: Հայ համայնքի ներկայացուցիչները ջանասեր են, ազնիվ եւ աշխատասեր: Ոչ մի հայ երբեք ձեռքը չի բարձրացրել՝ մեզ վնաս հասցնելու համար: Նրանք խաղաղությամբ ապրում են մեզ հետ, եւ մենք պետք է գնահատենք նրանց այն գեղեցկության համար, որ բերում են մեր երկրին»,- կարծում է հեղինակը:

Ըստ հրապարակման, Իսրայելի կառավարությունը պետք է հայտարարի, որ հայերի կոտորածը ցեղասպանություն էր. «Թուրքական ռեժիմի կողմից 1915 թվականին իրագործած հանցագործությունը ճանաչելուց հրաժարվելու շուրջ մեր դժգոհությունը ցույց տալու միջոցներից մեկը Թուրքիա այցերը բոյկոտելն է: Մենք ինչո՞ւ պետք է հարստացնենք առեւտրականներին, որոնք ժխտում են հայ ժողովրդի ցեղասպանությունը»:

Պրոֆեսորը կարծում է, որ հայ ժողովրդի համար արդարություն պահանջելու ժամանակն է: Նա հիշեցնում է, որ Գերմանիան ճանաչել է հրեա ժողովրդի ցեղասպանությունը եւ փոխհատուցում վճարել վերապրածներին, եւ «Թուրքիայի կողմից իմաստուն քայլ կլիներ այս օրինակին հետեւելը»:

«Ես հայերեն գրել եւ կարդալ չգիտեմ, բայց իմ հոդվածի հայ ընթերցողներին ուզում եմ ասել. «Աստված օրհնի հայ ժողովրդին, որն ապրում է մեր մեջ»,- լատինատառ հայերենով հոդվածն է ամփոփում հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Ամենաշատ