News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը այսօր՝ մայիսի 30-ին,  Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Տորոնտոյի տեղական մարմնի եւ ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արցախի կառավարության մամուլի ծառայությունից,  Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ տարիներ ի վեր Արցախում վերականգնման եւ զարգացման ծրագրերին ակտիվ մասնակցելու համար, եւ հույս հայտնել, որ հիմնադրամն այսուհետ նոր ակտիվությամբ կշարունակի իր գործունեությունը:

«Սփյուռքի սիրելի՛ եղբայրներ եւ քույրեր, մենք միշտ բարձր ենք գնահատել ձեր կողմից Արցախում ամեն մի ներդրված լուման: Այսօր ձեր սրտացավ վերաբերմունքի շնորհիվ՝ մենք ձեզ հետ միասին հերթական տոնն ենք նշում, քանի որ Արցախում ընդունված է կրթօջախի բացումը տոն համարել: Ասեմ ավելին՝ այսօրինակ ծրագրերով մենք հարգում ենք նաեւ մեր զոհված հերոս տղաների պայծառ հիշատակը, քանի որ նրանք իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի պահպանման եւ շենացման»,- ասել է վարչապետը՝ ծրագրի իրականացման գործում հետեւողական աշխատանք ցուցաբերելու համար հատուկ շնորհակալություն հայտնելով հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանին: Բացման հանդիսավոր արարողությունից հետո ԱՀ գործադիր իշխանության ղեկավարը շրջել է մանկապարտեզի շենքում, ծանոթացել առկա պայմաններին:

Իվանյան համայնքի մանկապարտեզի հանդիսավոր բացմանը մասնակցում էին նաեւ այս օրերին Արցախում գտնվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչներ՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ