News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հարավկովկասյան երկաթուղին» չի ծանրաբեռնում բյուջեն, ընդհակառակը՝ աշխատատեղեր է ստեղծում: Այս մասին մայիսի 30-ին՝ խորհրդարանում 2015-ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս, ասել է տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:

Նրա խոսքով՝ «Հարավկովկասյան երկաթուղին» Հայաստանի խոշոր գործատուներից մեկն է (մոտ 3300 մարդ): Թեպետ կոնցեսիոնալ պայմանագիրը «Հարավկովկասյան երկաթուղուն» պարտավորեցնում էր աշխատակիցների հաստիքը պահպանել առաջին 2 տարում, ընկերությունը պլանավորում է պահպանել այդ կանոնը նաեւ հետագայում՝ անկախ նրանից, թե աշխատում է շահույթով թե վնասով:

Նման մոտեցման  մասինէ խոսել նաեւ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը, որն օրերս Հայաստանում էր եւ «Հարավկովկասյան երկաթուղուն» կարգադրել էր ուշադիր լինել սոցիալական քաղաքականության նկատմամբ: Բացի այդ, 2015-ին ընկերությունը մոտ 4 մլրդ դրամի հարկ է վճարել:

«Դրանից հետո դժվար է պնդել, թե Հայաստանը ստիպված է վճարել ընկերության աշխատանքի համար: Ընկերությունը չի փակում վնասով աշխատող երթուղիները՝ սոցիալական քաղաքականությունից ելնելով: Կառավարությունը 2015-ին սուբսիդավորել է 580 մլն դրամ, սակայն իրական վնասը մոտ 8 մլրդ է եղել: Կառավարությունը, համաձայն կոնցեսիոնալ պայմանագրի, սուբսիդավորում է այնքան, որքան ընկերությունը կոնցեսիա է վճարում: Այլ կերպ ասած՝ պետությունը սեփական գումարը չի վճարում երկաթուղուն»,- ասել է Առաքելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ