News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկաթուղիների ռուսական կոնցեսիան չի սպառնում երկրի անվտանգությանը: Այս մասին մայիսի 30-ին՝ խորհրդարանում 2015-ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս, ասել է տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին:

Իր ելույթում Քոքոբելյանը դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, որ Հայաստանի գրեթե բոլոր ենթակառուցվածքները ռուսական ընկերությունների կառավարման տակ են գտնվում: «Ժամանակին սխալ է թույլ տրվել: Նման ռազմավարական օբյեկտները չի կարելի այլ երկրի հանձնել: Դա անվտանգության հարց է: Կապը՝ ռուսներին, երկաթուղին՝ ռուսներին…», -ասել է Քոքոբելյանը:

Առաքելյանը, դրան ի պատասխան, պատասխանել է, որ Հայաստանի համապատասխան կառույցները պլաններ ունեն ու անհրաժեշտ փորձարկումներ են կատարում ճանապարհին: Դրանց արդյունքում կարելի է ասել, որ անհանգստանալու պատճառ չկա: «Եթե, Աստված չանի, անվտանգության բարձր ռեժիմով գործելու անհրաժեշտություն ծագի, ապա, անկախ կոնցեսիայից, կառավարումն անցնում է բացառապես ՀՀ-ին: Նման դրույթ կա կոնցեսիոնալ պայմանագրի մեջ», - ասել է փոխնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
Ամենաշատ