News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը, Գերմանիան եւ ԱՄՆ-ն Նյուրնբերգյան դատավարության մասին «Հավիտյանս հավիտենից» վերնագրով քաղաքական թրիլլեր կնկարահանեն:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նկարահանումներով կզբաղվի «Սինեմա Փրոդաքշըն» ռուսական ընկերությունը՝ գերմանական եւ ամերիկյան կինոընկերությունների հետ համատեղ: Այս մասին հայտարարել է ժապավենի պրոդյուսեր Մարիա Ժորոմսկայան:

Նա հիշեցրել է, որ 2016 թվականի հոկտեմբերին լրանում է Նյուրնբերգյան դատավարության ավարտի 70-ամյակը: «Սցենարի հիմքում Ալեքսանդր Զվյագինցեւի գիրքն է պատերազմական հանցագործների դատավարությունների մասին»,- նշել է նա:

«Մեզ թույլատրել են նկարահանումներ կատարել Բավարիայում, այն դատարանի դահլիճում, որտեղ ընթացել է դատավարությունը, բանտում եւ այլ վայրերում»,- նշել է պրոդյուսերը՝ հավելելով, որ ներկայում նկարահանումների նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:

Նյուրնբերգում միջազգային ռազմական դատարանը ստեղծվել է ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի նախաձեռնությամբ՝ նացիստական Գերմանիայի ղեկավարության հանցագործությունների հետաքննության նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ