News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի բնակչուհին, որը, ըստ ոստիկանության, իր 1 ամսական աղջիկ   երեխային 5 հազար ԱՄՆ դոլարով վաճառել է, իր մյուս՝ 3 երեխաներին միայնակ է մեծացնում: Այս մասին NEWS.am-ին ասաց Արուճի գյուղապետ Բագրատ Մարտիրոսյանը՝ նշելով, որ նա արդեն երկու տարի է՝ իրենց գյուղում չի ապրում:

Գյուղապետը նշեց, որ ամուսինը երկու տարի է՝ ՌԴ-ում է, կինը կթվորուհի էր աշխատում, միայնակ պահում երեխաներին, որոնք հաճախում են Իջեւանի գիշերօթիկ դպրոց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արուճի բնակիչներից Ա. Կ-ն իր երեխային 5 հազար ԱՄՆ դոլարով վաճառել է Արարատի մարզի Տափերական գյուղի բնակչուհի, 37-ամյա Ք.Կ.-ին: Նա երեխայի վաճառքը արել է հիվանդանոցներից մեկի բուժքրոջ միջոցով:

Երեք կանայք  ստորագրությամբ ազատ են արձակվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Տպել
Ամենաշատ