News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իրաքյան բանակի առաջապահ ջոկատները երկրի պետական դրոշն են բարձրացրել Էլ Ֆալուջա քաղաքի հարավային ծայրամասում ոստիկանության շենքի վրա. քաղաքի մեծ մասը մինչեւ հիմա ԻՊ-ի զինյալների վերահսկողության ներքո է: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին հաղորդել է Իրաքի ՊԲ ռազմական տեղեկատվության կենտրոնը:

Մի քանի ժամ առաջ Իրաքի ԶՈՒ մամուլի քարտուղար Յահյա Ռասուլը հաղորդել էր, որ իրաքյան բանակը լայնածավալ գործողություն է սկսել՝ Անբար նահանգի՝ մեծության երկրորդ քաղաքն ազատագրելու համար:

Վերջին տվյալներով, կառավարական ուժերը հարավից եւ հյուսիսից շարժվում են քաղաքի կենտրոնի ուղղությամբ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ