News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակչուհի, հղի Նարինե Շարոյանի մահվան մեջ մեղադրվող՝ «Արմավիր» ԲԿ բժշկուհի, գինեկոլոգ Հասմիկ Հակոբյանի պաշտպանը դատարանում իր պաշտպանական ճառում պահանջել է արդարացնել իր պաշտպանյալին: 

«Դատաքննության ընթացքում հիմնավորվել է, որ իմ պաշտպանյալն է որոշել հղիին ուղարկել ինֆեկցիոն բաժանմունք, այլ Արմեն Վարդանյանը, որը այդ օրը բաժանմունքի վարիչի պարտականություններն էր անում: Ու դա հաստատվեց վկա բուժքույրերի հարցաքննությամբ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Կրոմվել Գրիգորյանը:

Նշենք, որ գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատախազը 2 տարի 6 ամիս ազատազրկում է պահանջել Հասմիկ Հակոբյանի համար:

Հիշեցնենք, որ 28-ամյա Նարինե Շարոյանը «Արմավիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել թունավորում ախտորոշմամբ, փսխել էր, այնուհետեւ` ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխվելուց հետո, նրան կեսարյան հատում էին արել, հեռացրել արգանդը: Վիրահատությունից հետո Նարինեին տեղափոխել էին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա հուլիսի 2-ին մահացել էր։ 28-ամյա Նարինեն 7 տարեկան երեխա ուներ:

Բժշկուհին մեղադրվում է մասնագիտական պարտականությունները վատ կատարելու համար: Փորձաքննությամբ պարզվել էր, որ «Արմավիր» ԲԿ-ում վիրահատությունը կատարվել է ուշացումով։ Ըստ փորձագետների՝ հաշվի առնելով Նարինե Շարոյանի հղի լինելը եւ նրա մոտ մինչեւ այդ ախտորոշված «բարդացած մանկաբարձական անամնեզ» ախտորոշումը, անհրաժեշտ էր ի սկզբանե նրան ընդունել ոչ թե ինֆեկցիոն բաժանմունք, այլ մանկաբարձական, որտեղ ժամանակին հնարավոր կլիներ ախտորոշել հղիության հետ կապված բարդությունները եւ փրկել նրա կյանքը։ Մեղադրյալ բժշկուհու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Մեղադրվող բժշկուհին ասում է, թե ինքը հղիին ինֆեկցիոն բաժանմունք ուղարկելուց առաջ խորհրդակցել է այդ օրը բաժանմունքի պատասխանատու հանդիսացող Արմեն Վարդանյանի հետ: Արմեն Վարդանյանը պնդում է, որ Հասմիկ Հակոբյանը ինքնուրույն, առանց իր հետ խորհրդակցելու է որոշել հղիին գինեկոլոգիական բաժանմունքում պահելու փոխարեն ուղարկել ինֆեկցիոն բաժանմունք:

Պաշտպանական կողմը պատահածում մեղադրում է հղիին վիրահատած գինկելոգ Արմեն Վարդանյանին, որը գործում ներգրավված է որպես վկա եւ վկայություն տալուց հետո հեռացել է Հայաստանից: Մեղադրվող բժշկուհինNEWS.am-ի հետ զրույցում պնդել էր, որ Արմեն Վարդանյանը  վիրահատության ժամանակ չի կարողացել կանգնեցնել արնահոսությունը։ Բժշկուհու համոզմամբ՝ մեղավորությունը փորձում են իր վրա բարդել, որովհետեւ իր մասնագիտական կարիերան թոշակի անցնելու պատճառով ավարտվել է, մինչդեռ մյուս բժիշկները երիտասարդ են, եւ եթե պարզվի, որ մեղավոր են, չեն կարողանա շարունակել աշխատել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ