News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայտնի է համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկը, որոնց սպառնում է գլոբալ ջերմացումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերջին զեկույցի համաձայն, այդ ցանկում ընդգրկված են Զատկի կղզին, Վենետիկը եւ Ազատության արձանը:

Ըստ Planet-today-ի, Ադրիատիկ ծովի մակարդակն արագորեն բարձրանում է, ինչը սպառնում է Վենետիկի շենքերին: Ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով վտանգի տակ են նաեւ Վիետնամի Հոյ քաղաքը, ինչպես նաեւ Զատկի կղզին, որն ափամերձ 3500 կմ տարածք է կորցրել:

Գլոբալ ջերմացման հետեւանքով կոչնչանան ոչ միայն զբոսաշրջիկների սիրելի տեսարժան վայրերը, այլեւ դա կազդի այն երկրների տնտեսության վրա, որտեղ դրանք գտնվում են:

Մասնագետներն առաջարկում են այդ հուշարձանները փոխադրել այնպիսի վայրեր, որտեղ դրանք ավելի քիչ կենթարկվեն գլոբալ ջերմացման ազդեցությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ