News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում հարկավոր է չեղարկել մեքենաների ներկրումից գանձվող ԱԱՀ-ն: Այս մասին մայիսի 30-ին խորհրդարանում 2015 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, էկոնոմիկայի հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Եթե այդ հարկերը մնան, պետությունը դրանք կտեսնի միայն թղթի վրա, բայց ոչ գանձարանում: Իսկ երբ տեսնեն, որ Ռուսաստանում մեքենաները նույնիսկ հազար դոլարով ավելի էժան են, բոլորը կգան այստեղ մեքենա գնելու:

«Հանեք հարկերը, եւ թող ռուսներն այստեղ գան՝ Mercedes եւ Range Rover գնելու: Իսկ ինչո՞ւ ոչ, եթե տեսնեն, որ իրենց մոտ հարկ կա, մեզ մոտ՝ ոչ»,- հայտարարեց Այվազյանը:

Որպես օրինակ նա նշեց Վրաստանը, որը ժամանակին իջեցրեց մաքսազերծումը եւ Հայաստան ու Ադրբեջան, նույնիսկ ՝ Ղազախստան մեքենաների վերաներկրման կենտրոն դարձավ:

«Ռուսաստանում մաքսազերծումը 22% է: Հիմա, ռուբլու փոխարժեքով պայմանավորված 15%: Դե՝ եկեք մենք էլ 12% դարձնենք: Իսկ հիմա մաքսազերծումը 32% է, իսկ հավաքագրումների պլանը 22 մլրդ դրամ է սահմանված: Բայց նույնիսկ 18 մլրդ չեք հավաքգրի: Իսկ հետո էլ՝ 10 մլրդ»,- հայտարարեց Այվազյանը:

Ի պատասխան՝ ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը նշեց, որ հարկը հանելու դեպքում Հայաստանը կարող է հին ավտոմեքենաների գերեզման դառնալ:

Վարդան Այվազյանը, սակայն, հակադարձեց. «Իսկ մենք հին մեքենաների համար բնապահպանական վճարներ կսահմանենք, իսկ նորերի համար՝ 10%-ի չափով զեղչ: Այդ դեպքում կներկրեն, այն էլ ինչպես կներկրեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ