News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի 3 կուսակցություններ Գերմանիայի Բունդեսթագի օրակարագում գտնվող  Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը դատապարտող հայտարարություն են արել։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի «Արդարություն եւ զարգացում» (AKP), «Ժողովրդա–հանրապետական» (CHP) եւ «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի քվեարկության հետ կապված։  Ինչպես միշտ, այս անգամ եւս քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը հրաժարվել է ստորագրել հակահայկական հայտարարության տակ։

Հիշյալ հայտարարության մեջ նշվել է, թե Բունթեսթագում հայկական բանաձեւի անցկացումը վտանգելու է թուրք–գերմանական դաշնակցական եւ բարեկամական հարաբերությունները։

Նշենք, որ Գերմանիայի Բունթեսթագում հունիսի 2–ին քվեարկության է դրվելու  «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին» վերնագիրը կրող բանաձեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ