News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Պրահայի կենդանաբանական այգու փոքրիկ բնակիչը՝ քնկոտ փղիկը, նվաճել է համացանցը: Տեսանյութն այն մասին, թե ինչպես է փղիկը կտրականապես հրաժարվում արթնանալ, YouTube-ում ավելի քան 200 հազար դիտում է ունեցել:

Ըստ Gazeta-ի, օրվա մեծ մասը փղիկը դրսում է անցկացնում՝ վազելով եւ խաղալով: Այդպիսի «աշխատանքից» հետո նա երբեմն այնքան խորն է քնում, որ նրան չի կարողանում արթնացնել նույնիսկ մայր-փիղը: Արդյունքում օգնության են հասնում կենդանաբանական այգու աշխատակիցները:

Տեսանյութում մայրն ապարդյուն փորձում է արթնացնել փղիկին, բայց նա շարունակում է խորը քնել: Այգու աշխատակցին նույնպես անմիջապես չի հաջողվում արթնացնել փոքրիկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ