News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի` տասը մատը թանաքոտելու առաջարկը պետք է մանրամասնությամբ ուսումնասիրության ենթարկել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական  ընտրական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Մուկուչյանը:

«Երբ մենք ցանկանում ենք հավաքագրել մատնահետքերը, պետք է հստակ ունենանք պատկեր, որովհետեւ մենք գործ ունենք սահմանափակ ժամանակահատվածի հետ: Արդյոք նշված ժամանակահատվածում հնարավոր է կազմակերպել այդ առաջարկը, թե՞ ոչ, եւ ինչպիսի միջոցների ներդրում է պահանջում, խոսքը վերաբերում է ե՛ւ նյութական միջոցներին` սարքավորումներին,  ե՛ւ միաժամանակ այլ ռեսուրսների: Եթե սա թողնում ենք քաղաքացիների բացարձակ կամքին, այսինքն` ինչ-որ տեղ հայտարարվում է, որ որեւէ հասցեով գտնվում է այդ սարքավորումը, կարելի է գնալ հանձնել մատնահետքերը եւ այլն, էս պարագայում, անկեղծ ասած, ես կարծում եմ, որ մինչեւ քվեարկությունը ոչ բոլորը ակտիվորեն կմասնակցեն այս գործընթացին»,-նշեց Մուկուչյանը:

Ինչ վերաբերում է Զուրաբյանի այն հիմնավորմանը` եթե այդ առաջարկը ընդունվի, ապա ուռճացված ցուցակներն այլեւս մաքրելու անհրաժեշտություն չի լինի, քանի որ դա ապացուցված արդյունավետ միջոց է, Մուկուչյանը նշեց. «Խնդիրը հետեւյալն է, որ նշված առաջարկության իրացման հետ կապված անհրաժեշտ է ուսումնասիրել ամբողջ հնարավորությունը այդ գործընթացն իրականցնելու համար»:

Նշենք, որ Ղրղզստանում իրականացվում է այս մեթոդը, ինչի կապակցությամբ ԿԸՀ ղեկավարն ասաց, թե այնտեղ մեծ ժամանակահատված է պահանջվել այդ մեխանիզմը ներդնելու համար:

«Եթե չեմ սխալվում այնտեղ մեծ ժամանակահատված է այդ գործընթցաին տրամադրվել, բացի դրանից բավականին շատ միջոցներ են ներդված եղել եւ այդ պայմաններում է իրականացվել դա: Այսինքն`ամեն ինչը քննարկման առարկա պետք է դառնա»:

Նշենք, որ Ընտրական օրենսգիրքն անցած շաբաթ Ազգային ժողովում ընդունվել է երրորդ ընթերցմամբ: Վերահսկողական մեխանիզմների շուրջ քննարկումները ամենայն հավանականությամբ  վերսկսվելու են ու եթե հաջողվի ընդդիմությանն ու իշխանությանը վերահսկողական մեխանիզմների դրույթների շուրջ կոնսենսուսի հասնել, ապա փոփոխությունները հետագայում կընդգրկվեն օրենսգրքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ