News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Իշխանությունը հաճախ փոխում է մարդկանց: Ավելի շատ փոխում է առավել պարկեշտներին ու արդարամիտներին: Նաեւ նրանց, ովքեր շահեկանորեն տարբերվել են իշխանությունից՝ իրենց մասնագիտական ու այլ հատկանիշներով: Մինչեւ իշխանությանը մաս կազմելու պահը, բնականաբար: Բայց իշխանությունը ձգում է նաեւ պարկեշտներին ու ազնիվներին: Ու եթե այլ պայմաններում դա պետք է միայն ողջունելի լիներ այն առումով, որ իշխանությունն ավելի լավը կդառնար, ապա Հայաստանում ու Հայաստանի նման երկրներում հակառակն է. իշխանության մեջ լինելու համար պետք է հավասարվել իշխանության հավաքական կերպարին:

Դա պայման է, որն ընդունելու դեպքում միայն որեւէ մեկը կարող է հայտնվել իշխանության մեջ: Ասվածի լավագույն օրինակը ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն է: Տարիներ շարունակ դաշնակցական նախկին պատգամավորն աչքի է ընկել իր մասնագիտական որակներով, որոնք կարողանում էր պահպանել անգամ այն ժամանակ, երբ իշխանության հետ հերթական մերձեցման փուլերում ՀՅԴ-ն ցուցաբերում էր իր հերթական, պատմական անսկզբունքայնությունը: Սակայն Էկոնոմիկայի նախարարի` առաջին հայացքից անհրապույր պաշտոնը բավարար եղավ, որպեսզի Արծվիկ Մինասյանը սկզբունքային հարցերում փոխի իր տեսակետը:

Պատգամավորական գործունեության ողջ ընթացքում մենաշնորհների ու կոռուպցիայի դեմ անխոնջ պայքար մղած Արծվիկ Մինասյանը, ահա, այսօր հայտարարում է. «Հայաստանի շաքար արտադրող գործարանն այսօր աշխատում է իր հզորության 25-30 տոկոսի չափով: Հիմա հարց է՝ առհասարակ այդ 25-30 տոկոսն էլ չպետք է թույլ տալ, որ աշխատի՞, թե՞ ավելի լավ է՝ դու օրենքով իրեն ճանաչես մենաշնորհ, բայց պայմաններ առաջադրես: Ընդունենք՝ ասես՝ դու պետք է առնվազն 90 տոկոս հզորությամբ աշխատես, դու պետք է ապահովես նվազագույնն այսքան աշխատատեղ, այսքան պետական բյուջեի մուտքեր, պետք է ապահովես թափանցիկություն: Այդ դեպքում, անկախ նրանից, թե ովքեր են սեփականատերերը, գուցե պետությունը նաեւ աջակցի այդ կազմակերպությանը՝ արտահանում կազմակերպի»:

Ա. Մինասյանը, իհարկե, չի ասում, թե կառավարությունն արդեն որոշել է Սամվել Ալեքսանյանին օրենքով շաքարավազի բնական մենաշնորհ տրամադրել, ասում է` եկեք այս հարցերը քննարկենք, գուցե ճիշտը դա է: Նա ընդհանրապես Սամվել Ալեքսանյանի անունը չի տալիս` երեւի զգուշացված լինելով, որ այս քննարկման «արդյունավետ» ընթացքի դեպքում հնարավոր է` շաքարավազի մենաշնորհի տիրոջ անվանումը փոփոխվի: Բայց տվյալ դեպքում խնդիրը ոչ թե՝ շաքարավազի շուկան է կամ Սամվել Ալեքսանյանը, այլ այն, թե ինչ կարող է անել պաշտոնը մարդու հետ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
«Էդվանստ այթի տեքնոլոջիս»-ը և «Քորասոֆթ Սոլուշնս»-ը ներառվեցին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում
«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների...
Ամենաշատ