News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ ծառայողական մեքենաների կրճատման մասին վարչապետի հրահանգը վերին օղակներում լուրջ քննարկումների առիթ է դարձել։ Մեր տեղեկություններով՝ իշխանական կուլիսներում քննարկում են այդ խրթին հարցը կարգավորելու հնարավոր օպտիմալ տարբերակներ։ Կա մի «սարսափելի» առաջարկ, ըստ որի՝ ցանկության դեպքում կարելի է ընդհանրապես հրաժարվել ծառայողական մեքենաներից, փոխարենը պայմանագիր կնքել լավագույն մեքենաներ ունեցող մի տաքսի ծառայության հետ (կամ ստեղծել այդպիսի բազա)։

Այս պարագայում կարելի է գերծ մնալ բազմաթիվ ծախսերից եւ տնտեսել մեծ գումարներ, ինչպես օրինակ ապահովագրական, ավտոպահեստամասերի, վառելանյութի համար ծախսվող գամարները։

«ՉԻ» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այդ գործառույթը շատ պաշտոնյաների վրա «թանկ» կարժենա այն առումով, որ նրանցից ոմանց կանայք ու երեխաները ստիպված կլինեն զրկվել անձնական սպասարկման վարորդ ունենալու հնարավորությունից։ Նման համակարգ ներդնելու դեպքում կառավարումը պետք է լինի էլեկտրոնային, ինչպես ընդունված է աշխարհում, եւ էկրանի վրա պետք է երեւա, թե որ մեքենան որտեղ է, որ պաշտոնյային տվյալ ժամին ուր է տանում։

Այս համակարգը կիրառում են մի շարք երկրներում եւ այդպես բյուջեի վրա շատ էժան են նստում պաշտոնյաների այցելությանները։ Հարցն այդ ձեւով կարգավորելու համար բարի կամք կցանկանա՞ն դրսեւորել Հայաստանի իշխանությունները՝ կախված կլինի անձնական վարորդից հրաժարվելու դժվարին որոշումից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 16-ին, կազմել է...
Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան
2024 թվականի հունվարի համեմատ միջին աշխատավարձն աճել է 7.1 տոկոսով…
Մարտին 145 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջը, առաջադրվել է 46,6 մլն դրամ տուգանք
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ...
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Տեղեկատվության ազատ հոսքը, այլոց իրավունքների ճանաչումը և կոռուպցիայի ցածր մակարդակը բարելավվել են ավելի քան 15 տոկոսով
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
Ամենաշատ