News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի ընդդիմադիր կուսակցությունները մայիսի 31-ին խորհրդարանի ստորին պալատում հանդես են եկել առաջարկությամբ՝ անվստահություն հայտնել կառավարությանը՝ վարչապետ Սինձո Աբեի ղեկավարությամբ՝ պայմանավորված նրա քաղաքականությամբ, հայտնում է «ՌԻԱ նովոստին»:

Բանաձեւի նախագիծը ներկայացրել են Ճապոնիայի չորս քաղաքական ուժերը՝ Դեմոկրատական, Սոցիալ դեմոկրատական, Կոմունիստական եւ «Ժողովրդի կյանքը՝ նախեւառաջ» կուսակցությունները : Ինչպես հայտնել է «Կիոդո» գործակալությունը, քվեարկությունը կարող է կայանալ այդ նույն օրվա երեկոյան:

Ճապոնական խորհրդարանի երկու պալատներում տեղերի մեծամասնությունը պատկանում է Լիբերալ դեմոկրատական եւ «Նոր Կոմեյտո» կուսակցություններին, դրա համար էլ անվստահության մասին բանաձեւի նախագիծը հաստատման քիչ շանսեր ունի:

Ընդդիմության գործողությունների կատալիզատորն է դարձել իշխանությունների առաջարկը՝ երկու տարով հետաձգել 2017-ին ծրագրված սպառողական հարկի բարձրացումը՝ ներկա 8 տոկոսից մինչեւ 10 տոկոս:

Ընդդիմությունը նաեւ դժգոհ է, որ ուժի մեջ են մտնում հավաքական պաշտպանության մասին օրենքները, որոնք նորովի են մեկնաբանում ճապոնական խաղաղ սահմանադրությունը ու այսուհետ թույլ են տալիս ճապոնացի զինծառայողներին արտասահման ուղարկել ու զենք օգտագործել իրենց դաշնակիցների կամ արտասահմանում գտնվող իրենց քաղաքացիների պաշտպանության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ