News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արաբական խաղաղ նախաձեռնությունը պաղեստինցիների հետ բանակցությունների վերականգնման  համար հնարավոր պլատֆորմ է համարում եւ տարածաշրջանում իր հարեւաններին առաջարկել է քննարկել դրա ակտուալացման համար փոփոխությունները, փոխանցում է RIA Novosti-ն:

Նախաձեռնությունն Իսրայելին առաջարկում է կարգավորել հարաբերությունները արաբական աշխարհի հետ՝ դրա դիմաց ստանալով 1967-ին օկուպացված հողերը, Պաղեստին պետության  մայրաքաղաք ճանաչել Արեւելյան Երուսաղեմը եւ արդարացի լուծել պաղեստինվի փախստականների խնդիրը:

«Արաբական խաղաղ նախաձեռնությունը ներառում է դրական տարրեր, որոնք կարող են պաղեստինցիների հետ կառուցողական բանակցությունների պայմաններ ստեղծել: Մենք պատրաստ ենք արաբական երկրների հետ քննարկել նախաձեռնության մեջ ճշգրտումները, որպեսզի այն արտահայտի այն ողբերգական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել տարածաշրջանում 2002-ից, սակայն պահպանի «երկու պետություն երկու ժողովուրդների համար» համաձայնեցրած նպատակը»,- ասել է Նեթանյահուն խորհրդարանում:

Նախաձեռնությունը, որի հեղինակն է Սաուդյան Արաբիան, 2002-ին հաստատվել էր Արաբական պետությունների լիգայի կողմից եւ ավելի ուշ համալրվել էր կետով, որը թույլ է տալիս իսրայելա-պաղեստինյան հողերի փոխանակումը: Իսրայելը հետաքրքրություն է ցուցաբերում, սակայն ապացուցում է, որ պլանի պահանջների ամբողջական իրականացումն անհնար է, հատկապես նախապատերազմյան սահմանների վերականգնման եւ Երուսաղեմը բաժանելու հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ