Ավստրալիայի լողափերից մեկում կոկորդիլոսը հարձակվել է եւ կերել 46-ամյա Սինդի Վալդրոնին: Ավելի ուշ պարզվել է, որ ճակատագրի քամահրանքով կինը հատուկ ժամանել էր Նոր Զելանդիայից, որպեսզի նշի իր ընկերուհու՝ քաղցկեղից վերջնականապես բուժվելը:
Միջադեպը տեղի է ունեցել Քվինսլենդի նահանգում՝ Դեյնթրիի ազգային պարկում, հայտնում է BBC-ն:
Սողունը հարձակվել էր կանանցից մեկի վրա, որոնք որոշել էին լողանալ ուշ երեկոյան: Իր զոհին գիշատիչը քաշել էր ջրի խորքը: Ընկերուհին փորձել էր նրան ափ քաշել, սակայն չէր կարողացել: Ողջ մնացած կնոջը հոսպիտալացրել էին շոկային վիճակում՝ ձեռքին ստացած վերքերով: