Առնվազն 17 մարդ զոհվել է եւ 19-ը` տուժել հնդկական Մահարաշտրա նահանգում սպառազինության պահեստում հրդեհի հետեւանքով, որը տեղի է ունեցել անցած գիշեր: Այդ մասին հայտնել է India Today հեռուստաալիքը:
Տեղի բնակիչների վկայությամբ, կեսգիշերին իրենք պայթյունի ձայներ են լսել:
Մոտակա տարածքներից մարդկանց տարհանում է իրականացվում, հայտնում է ՏԱՍՍ-ը: