News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 30-ին մերժել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ի հայցը՝ ընդդեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի եւ Ժ. Ամարիկյանի, ինչպես նաեւ՝ ինքնուրույն պահանջ չներկայացրած երրորդ անձ «Ազատություն» ռադիոկայան հայկական ծառայության:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ, հայցվորը պահանջում էր պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել, դատարանի վճիռը լրատվական միջոցներով հրապարակել, վիրավորանքի եւ զրպարտության համար օրենքով նախատեսված փոխհատուցման վճար բռնագանձել:

Դատարանը պարտավորեցրեց հայցվոր կողմին որպես պետական տուրք վճարել 60.000 ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ նյարդահոգեբուժական հաստատություններում իրականացված մոնիթորինգի արդյունքներն ամփոփող զեկույցում ներկայացվել էր Ավան հոգեկան առողջության կենտրոնում Ժ. Ամարիկյանի կողմից տրված տեղեկատվությունն այն մասին, որ Կենտրոնի աշխատակիցները վատ վերաբերմունք են դրսեւորել իր նկատմամբ: Վերոնշյալ տեղեկատվությունը Ավան հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ի կողմից ընդունել է որպես վիրավորանք եւ զրպարտություն, ինչի հիման վրա էլ հայց է ներկայացվել դատարան՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի եւ Ժ. Ամարիկյանի դեմ:

Տպել
Ամենաշատ