News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանը շատ է տառապում իրեն վերագրված մինի-մենաշնորհներով տնտեսության իմիջի պատճառով: Այդ մասին մայիսի   31-ին հայտնել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին` ելույթ ունենալով    «Տնտեսական մրցակցության եւ իրավակիրառական պրատկտիկայի պաշտպանության առումով օրենսդրության հայեցակարգային վերլուծություն» թեմայով կլոր սեղանին եւ համանուն հետազոտության արդյունքների ներկայացմանը: 

Դեսպանի խոսքով, այդ իմիջից ազատվելու համար Հայաստանին վճռական քայլեր են անհրաժեշտ: «Ես ուզում էի ցույց տալ, թե մենք որքան հետաքրքրված ենք քննարկումներ սկսելու Հայաստանում տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերյալ: Հայաստանի ղեկավարությունն իր հայտարարություններում ընդգծել է տնտեսական բարեփոխումները շարունակելու շահագրգռությունը: Անձամբ վարչապետը վերջերս հայտնել էր, որ շահագրգռված է մրցակցային բիզնես մթնոլորտ ստեղծել Հայաստանում: Նա նշել էր, որ հենց ազատ մրցակցությունը պետք է նպաստի տնտեսության ծաղկմանը եւ զարգացմանը», - հիշել է Սվիտալսկին: ԵՄ-ի ներկայացուցիչները, նշել է դիվանագետը, իրենց համեստ ներդրումով ցանկանում են նպաստել դրան:  «ԵՄ-ն թվինինգային ծրագիր է իրականացրել, որի նպատակը կայանում էր Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի աշխատանքն ուսումնասիրելու եւ նրան ավելի արդյունավետ աշխատանքի համար մի քանի հանձնարարական տալու մեջ: Հանձնարարականներից մեկը, որը դեռ չի կատարվել, կայանում է նրանում, որ հանձնաժողովն առանց զգուշացման հետազոտություններ եւ ստուգումներ իրականացնի», - նշել է Սվիտալսկին: Նրա համոզմամբ, դա այնպիսի նախաձեռնություն է, որի մասին արժե մտածել:  «Մենք հասկանում ենք, որ Հայաստանում տարբեր գործակալություններ կան, որոնք իրավունք ունեն ստուգումներ իրականացնելու: Բայց մեր մոտեցումն այն է, որ ցանկացած երկրում տնտեսական մրցակցությամբ զբաղվող մարմինը պետք է ուժեղ, անկախ եւ ազատ լինի իր գործողություններում», - ընդգծել է ԵՄ-ի դեսպանը:  Նրա տեսանկյունից հաջորդ խնդիրը օրենսդրությունն է:  «Հայաստանը շատ է տառապում իրեն վերագրված մինի- մենաշնորհներով տնտեսության իմիջից: Այդպես է դա, թե ոչ, ուրիշ հարց է: Բայց ես կարող եմ ասել, որ վերջերս Հայաստանն առաջընթաց է արձանագրել մրցակցային ազատ միջավայրի բարելավման առումով», - նշել է Պյոտր Սվիտալսկին: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը ներկայիս քաղաքականության շնորհիվ կկարողանա մրցակցային դաշտ ստեղծել ոչ միայն հայ գործարարների համար, այլեւ օտարերկրյա ներդրումներ բերել:  «Մենք խրապուսում ենք կառավարությանը եւ էկոնոմիկայի նախարարին բիզնես հասարակության հետ լայն երկխոսությունն ավելի ինտենսիվ դարձնելու նպատակով: ԵՄ-ն պատրաստ է ցանկացած աջակցություն տրամադրել այդ գործընթացի արագացման համար», -ամփոփել է Պյոտր Սվիտալսկին:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկիին…
ՀՀ-ի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Հռիփսիմե Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում
Վերոհիշյալն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի և մեր տարածաշրջանի համար, հատկապես այս շրջանում, երբ Հայաստանի և Ադրբեջանի...
Ամենաշատ