News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

G-Shock ճապոնական ապրանքանիշը «ատոմային» ժամացույցների հավաքածու է գործարկել, որի դիզայնի մշակմանը մասնակցել է ամերիկացի նկարիչ Futura 2000-ը, հայտնում է Lenta-ն:

Ժամացույցի հիմքում ընկած է GDX6900FTR-1ER մոդելը, որի կորպուսը զարդարված է բրուքլինցի նկարչի նմուշներով: Մինչեւ 200 մ խորության  տակ ջրակայուն ժամացույցն ունի 10 տարվա աշխատանքի համար  նախատեսված մարտկոց: Հավաքածուն կթողարկվի սահմանափակ քանակությամբ եւ վաճառքի կհանվի հունիսի սկզբին:

G-Shock ապրանքանիշի տակ արտադրվում են նաեւ Casio ընկերության՝ տղամարդկանց եւ կանանց ժամացույցները: Առաջին մոդելները վաճառքի էին հանվել 1983-ին եւ ի սկզբանե  նախատեսված էին էքստրեմալ պայմաններում օգտագործելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ