News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Շուշիի առանձնակի գումարտակիազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը լիազորել է Ժիրայր Սեֆիլյանին՝ բանակցություններ վարել Ազգային դիմադրության կոմիտե ձեւավորելու նպատակով:

ՇԱԳԱՄ-ի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ամփոփելով «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության՝ ս.թ. մայիսի 12-ի հայտնի ասուլիսից հետո արձանագրված արդյունքները, կարող ենք եզրակացնել, որ մեր նախաձեռնությամբ մեկնարկած հանրային դիմադրության գործընթացն արձանագրել է առաջին դրական արդյունքները:

Գաղտնիք չէ, որ մեր դեմ Ադրբեջանի ձեռքով իրականացվող սողացող պատերազմի համատեքստում սանձազերծված ապրիլյան ագրեսիայի գլխավոր նպատակներից մեկը Արցախի, ինչպես նաեւ ամբողջ Հայաստանի բնակչության ու բանակի շրջանում տարածքային զիջումների տրամադրությունների արմատավորումն էր:

Սակայն մեր նախաձեռնած հանրային դիմադրությունը հաղթահարեց այս լայնածավալ հոգեբանական ահաբեկչության պլանավորած ազդեցությունը, դուրս մղեց տարածքային զիջումների հաշվին անվտանգություն ստանալու կեղծ ու վտանգավոր թեմատիկան եւ դրա փոխարեն հանրային քննարկումների առարկա դարձրեց հակառակորդին հակահարված հասցնելու միջոցով երաշխավորված անվտանգություն ապահովելու խնդիրը:

Միեւնույն ժամանակ ստիպված ենք արձանագրել, որ կառավարող վարչախումբը եթե մասնակից չէ Արցախը հանձնելու եւ Հայաստանին ռազմական պարտության մատնելու դավադրությանը, ապա արտաքին անվտանգության ապահովման հարցում առնվազն հանցավոր անգործություն ու անձեռնհասություն է ցուցաբերում՝ ակամա նպաստելով այդ դավադրության իրականացմանը: Բացի այդ՝ կառավարող վարչախումբը բացարձակապես վստահություն չունի ժողովրդի շրջանում, ուստի անգամ շատ մեծ ցանկության դեպքում չի կարող համախմբել նրան եւ կազմակերպել համազգային դիմադրություն:

Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաեւ նկատի ունենալով, որ ինքնապաշտպանության սրբազան իրավունքը չի կարող սահմանափակվել կառավարող վարչախմբի լիազորություններով եւ, առավել եւս՝ նրա կամքով ու գործողություններով, նախատեսում ենք մեր կազմակերպության հանրային հեղինակությունը ծառայեցնել հասարակությանը հակահարվածին հոգեբանորեն նախապատրաստելու եւ հաջորդ քայլով ազգային դիմադրության քաղաքական շարժում մեկնարկելու համար:

Մեր պատկերացմամբ՝ նշված դիմադրության շարժումը պետք է կառավարի այդ նպատակով ստեղծվելիք համապատասխան մարմինը՝ Ազգային դիմադրության կոմիտեն, որը պետք է ձեւավորվի Հայաստանում (Արցախը ներառյալ) եւ արտերկրում բնակվող հեղինակավոր հասարակական-քաղաքական գործիչներից: Հեռանկարում Ազգային դիմադրության կոմիտեի համակարգմամբ ընթացող դիմադրական շարժումը պետք  է ապահովի նաեւ պետական կառավարման լծակների փոխանցումը ժողովրդի վստահությունը վայելող կառավարությանը, որն արդեն ի վիճակի կլինի համախմբելու ժողովրդի ու պետության ռեսուրսները եւ հակահարվածի միջոցով ծնկի բերելով հակառակորդին՝ ապահովելու երկարատեւ խաղաղություն ու անվտանգություն:

Նշված առաքելությունն իրականացնելու համար մեր կազմակերպությունը լիազորում է Ժիրայր Սէֆիլյանին՝ նրան հանձնարարելով բանակցություններ վարել Ազգային դիմադրության կոմիտեի անդամության հավանական թեկնածուների հետ, ինչպես նաեւ առաջիկա օրերին մամուլի ասուլիսով ներկայացնելու այդ գործընթացի վերաբերյալ մեր մոտեցումները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ 
Առանձնացված քրգործեր կան նախապատերազմական իրադրության․․․
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը...
«Քաղաքացիական պայմանագիր». ընդդիմությունը պետք է ծանոթանա ապրիլյան էսկալացիայի հետաքննության զեկույցին
Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ ներկայիս իշխանության օրոք անհնար է ապահովել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օբյեկտիվ հետաքննություն․․․
Սեյրան Օհանյան. Գործող իշխանությունը ապրիլյան էսկալացիայի մասին զեկույցին ծանոթանալու թույլտվություն չի տալիս
«Ինձ համար գաղտնիք չկա...
Ամենաշատ