News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մյանմայից սաթում գիտնականները մրջյունի 99 մլն տարեկան առանձնյակ են հայտնաբերել:  Կենդանին աղեղնաձեւ եղջյուր է ունեցել, որը տեղադրված է եղել գլխի մեջտեղում. Մրջյունների համար դա բացառիկ անատոմիական հատկանիշ է: Հայտնագործության մասին տեղեկացնում է   Current Biology ամսագիրը, դրա մասին համառոտ պատմում է  Science News-ը:

Եղջյուրի ստորին մակերեւույթը ծածկված է մանր մազերով, ինչը մատնանշում է, որ «գործիքը» գիշատչի է պատկանել: Համանման մազեր առկա են Odontomachus ցեղի մրջյունների հզոր ծնոտներում. մազերին դիպչելու դեպքում այդ ծնոտներն ինքնաբերաբար փակվում են թակարդի նման: 

Սակայն նոր տեսակի առանձնյակների մոտ եղջյուրի ճշգրիտ գործառույթն անհայտ է մնում: Բացի այդ, նրա ծնոտների չափը մատնանշում է, որ նա կարող էր որսալ եւ խժռել միայն խոշոր որսի  (ավելի մանր զոհերը հեշտությամբ կազատվեին դրանցից):

Կավճային ժամանակաշրջանում, երբ ապրել է «միաեղջյուրը» մրջյունները դեռ նոր էին սկսել բաժանվել մասնագիտացած ենթաընտանիքների եւ ցեղերի: Այդ միջատների մեծամասնությունը «ընդհանուր պրոֆիլի» արարածներ էին, բավականին միանման անատոմիական կառուցվածքով: Գիտնականների խոսքով, եղջյուրով գիշատիչը մատնանշում է, որ նույնիսկ իր էվոլյուցիոն պատմության սկզբում մրջյունները քաղաքակրթության բարձր մակարդակ են ունեցել, հայտնում է    Lenta-ն:  

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ