News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Hermes նորաձեւության տան ադամանդներով զարդարված պայուսակը Հոնկոնգում աճուրդում վաճառվել է ռեկորդային   2,32 մլն հոնկոնգյան դոլար  (ԱՄՆ-ի ավելի քան 300 հազար դոլար) գնով, ասված է Christie's աճուրդի տան կայքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Կոկորդիլոսի կաշվից Himalaya Niloticus Crocodile Diamond Birkin նմուշը` ոսկու տարրերով եւ  18 կարատ ադամանդներով զարդարված, ձեռք է բերել անհայտ գնորդը, որը հեռախոսով է խաղադրույքներ կատարել: Փորձագետներն ակնկալում էին, որ  2008-ին թողարկված «հազվագյուտ, պահանջված» նմուշը կվաճառվի առնվազն հոնկոնգյան երկու մլն դոլարով:  

«Սա աշխարհում աճուրդի ընթացքում վաճառված կանացի պայուսակի համար վճարված ռեկորդային գին է», — Ֆրանս Պրես գործակալությանը հայտնել է Հոնկոնգում  Christie's առեւտրի տան ներկայացուցիչ Բինգլ Լին (Bingle Lee):

Նախորդ ռեկորդը պատկանում էր Hermes-ի` կոկորդիլոսի կաշվից մուգ վարդագույն, ոսկե զարդարանքներով պայուսակին, որն անցյալ հունիսին Հոնկոնգում   Christie’s-ի աճուրդին վաճառվել էր 221 հազար դոլարով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ