News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ըստ ORB սոցիոլոգիական ծառայության անցկացրած վերջին հետազոտության արդյունքների, ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների թիվն աճել է: Նրանց եւ ԵՄ կազմում մնալու կողմնակիցների միջեւ ձայների տարբերությունը հիմա 5 տոկոս է, մինչդեռ ընդամենը մեկ շաբաթ 13 տոկոս էր, գրում է The Telegraph–ը:

Այսպիսով, այս պահին ԵՄ –ին հետագա անդամակցության կողմնակից է բնակչության 51 տոկոսը, իսկ դեմ է՝ 46 տոկոսը:

Պարբերականի կարծիքով, տվյալ արդյունքները խոսում են միգրացիոն ճգնաժամի ու իր սահմանները վերահսկելու՝ Բրիտանիայի կարողության հարցում աճող անհանգստության մասին:

Անցած շաբաթ Բրիտանիայի ազգային վիճվարչությունը հայտնել էր, որ միգրացիան աճել է ու հասել ռեկորդային մակարդակի: Կազմակերպությունը կանխատեսել է միգրանտների հաշվին երկրի բնակչության աճ 4 միլիոնով:

Բացի դրանից, հայտնում են, որ բրիտանացիներին մտահոգել են այն հաղորդագրությունները, որ Եվրոպա հասնելու ճանապարհին Միջերկրական ծովում հարյուրավոր միգրանտներ են զոհվել:

Ապրիլի վերջին ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների ու ընդդիմախոսների թիվը գրեթե հավասարվել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ