News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սթրաթկլայդի համալսարանի (Գլազգո) գիտնականները ԴՆԹ-ի թեստավորման միջոցով գենետիկ բացառիկ նշիչ են հայտնաբերել   Ռոբերտ III-ի հետնորդների տղամարդկային գծի մոտ` Ստյուարտների տոհմից Շոտլանդիայի թագավոր, շոտլանդական միապետ Ռոբերտ   I Բրյուսի ծոռան: Daily Mail պորտալը հաղորդում է, որ այդ նշիչի շնորհիվ գիտնականները հայտնաբերել են թագավորի հետնորդին, որը եղել է շոտլանդացի գործարար Արչի Շոու Ստյուարտը. հենց նրա մոտ է հայտնաբերվել այն բացառիկ գենետիկական նշիչը, որն առկա է միայն Ռոբերտ  III-ի հետնորդների մոտ, հայտնում է Gazeta-ն: 

Ռոբերտ III-ը Շոտլանդիայի աչքի ընկնող թագավոր է եղել, որն իշխել է    1390-ից մինչեւ  1406 թվականը: 1406-ի ապրիլի 4-ին միապետը մահացել է սրտի նոպայից` իմանալով, որ որդին Անգլիայում գերի է ընկել:

Ժամանակակիցների տեղեկությունների համաձայն, թագավորը ցանկացել էր, որ իր գերեզմանին նման դամբանագիր լինի.   «Այստեղ ննջում է ամենավատը թագավորներից եւ թագավորության մարդկանցից ամենադժբախտը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ