News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Վաղ միջնադարի Վարդապետ Մխիթար Գոշի դիմքանդակն այսուհետ փակցված կլինի  Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի շենքին: Քանդակի բացումը տեղի ունեցավ այսօր՝ մայիսի 31-ին:

«Գոշը մեծ վարդապետ է, մեծ օրենսդիր: Գոշի «Դատաստանագրքի» որոշ կանոններ մինչեւ օրս կիրառելի են: Փաստաբանների պալատի համար խորհրդանշական է նրա դիմաքանդակը տեղադրելը, քանի որ փաստաբանների հիմնական առաքելությունը մարդու իրավունքների պաշտպանությունն է»,- լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Դիմաքանդակի հեղինակն է հայտնի քանդակագործ, քանդակային կոմպոզիցիաների վարպետ Ղուկաս Չուբարյանը (Չուբարը), որը վախճանվել է 2009թ., այն պալատին նվիրաբերել է ՀՀ վաստակավոր բժիշկներ, բարերարներ Կառլեն և Սառա Եսայանների ընտանիքը։

«6 ամսից ավելի է՝ մենք բանակցությունների մեջ էինք այս հուշարձանի համար: Պարզեցինք, որ արձանը կա, Չուբարյանների հետ Եսայանների ընտանիքը բանակցություններ սկսեց, իրենք համաձայնեցին արձանը տրամադրել, նրանք էլ դա նվիրաբերեցին փաստաբանների պալատին»,- ասաց Արա Զոհրաբյանը:

Դիմաքանդակը բրոնզաձույլ է, նրա հարեւանությամբ նշված է Գոշի պատգամներից մեկը՝ «Օրենքները մարդու համար են, ոչ թե մարդը՝ օրենքների»:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, Զորի Բալայանը, «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ