News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանին արդյունավետ մեխանիզմներ են պետք հանրային իշխանությունը բիզնեսից տարանջատելու համար: Այս մասին մայիսի 31-ին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ելույթ ունենալով «Տնտեսական մրցակցության ու իրավակիրառիչ պրակտիկայի պաշտպանության հարցերով օրենսդրության հայեցակարգային վերլուծություն» թեմայով կլոր սեղանի ժամանակ ու ներկայացնելով համանուն հետազոտության արդյունքները:

Նրա խոսքով գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ ոլորտը մի կողմից շատ կարեւոր էր համարվում, մյուս կողմից՝ շատ խոցելի: «Հաճախ պայքարի իմաստն ու նպատակը ոլորտում իրականացվող քաղաքականության վերաբերյալ արդյունավետ լուծումներ գտնելն է: Երբեմն առանձին մարդիկ, նպատակ ունենալով սպասարկել այս կամ այն քաղաքական ուժերի շահերը, ձգտում են աղավաղել այդ թվում իմ բառերը: Բոլորովին չեմ ուզում գերագնահատել Էկոնոմիկայի նախարարության դերը, բայց այսօրվա գործող օրենսդրության շրջանակում այն այս ոլորտում մի կառույց է, որը մշակում է քաղաքականություն, շուկաներում հետազոտություններ իրականացնում, բացահայտում խնդիրներ ու պատասխանատվություն կրում հակադեմպինգային քաղաքականության մշակման համար»,- շեշտել է Արծվիկ Մինասյանը:

Նախարարի խոսքով հաճախ են խոսում շուկաներում արհեստական գերիշխման կամ առանձին դեպքորում նույնիսկ մենաշնորհների մասին: «Սակայն մենք պետք է հարց տանք՝ արդյո՞ք դրանց հետ պայքարը այդքան հեշտ է ու արդյո՞ք հեշտ է մեղադրել այս կամ այն պաշտոնատար դեմքին, չտիրապետելով ամբողջ տեղեկատվությանը»,- նշել է Մինասյանը: Երկար ժամանակ, շարունակել է նա, հաշվի չէր առնվում, որ շատ ծառայություններ, որոնք պետությանն են հատկացված, տրամադրում են պետական տարբեր գերատեսչություններ՝ ենթագերատեսչական հաստատությունների միջոցով իրականացվող ծառայությունների ձեւով՝ սկսած ամենահասարակ սխեմայից, օրինակ լաբորատոր փորձերից, ավարտած սեփականության գրացումով: Եվ եթե հասարակությանը այդ ծառայությունները տրամադրելիս կա գերիշխող կամ մենաշնորհային դիրք, դա նույնպես տնտեսական մրցակցության կարեւորագույն չափանիշներից է: Մենք այդ ոլորտում նոր սահմանադրական կանոնակարգումների շրջանակում վերանայման կարիք ունենք»,- շեշտեց նախարարը:

Խոսելով քաղաքական կամքի մասին, շարունակեց Արվիկ Մինասյանը, անհրաժեշտ է արձանագրել, որ հիմնարար փոփոխությունների իրականացման առաջնայնությունը ընդգծել էր նաեւ նախագահը՝ 2016թ փետրվարի 12-ի իր հայտնի ելույթում՝ երկու քաղաքական ուժերի քաղաքական համաձայնագրում: «Եվ կամքի վերջին դրսեւորումը արդեն վարչապետի հանձնարարականն է՝ այդ ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկել: Տվյալ համատեքստում դիմում եմ արդեն մեր միջազգային գործընկերներին այդ ուղղությամբ ակտիվ համագործակցության համար, որպեսզի օրենսդրության բարելավումն ու իրավակիրառիչ պրակտիկայի փոփոխությունը ծառայեն իրենց նպատակին»,- ամփոփեց Արծվիկ Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Ամենաշատ