News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մամուլի հրապարակումներից պարզ է դառնում, որ ՊՆ-ում շղթայական ձերբակալությունները փոխկապակցված են: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

«Երեւույթը, որ այսօր մեր ՊՆ-ում սպառազինության վարչության պետն է ձերբակալվում, ինքնին փաստ է, որ գործ ենք ունեցել կոռուպցիոն սխեմաների հետ: Եթե ձերբակալության հրապարակման մեջ նշված է պաշտոնը, ու որ հոդվածով է, ամեն ինչ  պարզ է: Եթե խոսում ենք սպառազինության եւ պատերազմական գործողությունների մասին, փաստ է, որ անհամաչափ զինատեսակներով, ասինքն սպառազինության պակասի պայմաններում կարողացել ենք դիմակայել հակառակորդին ու այս պարագայում խոսել սպառազինության հարթությունում կոռուպցիայի մասին, կարծում եմ՝ մեր բոլորի համար  ամենավատ երեւույթն է»,- ասաց նա:

Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ չենք կարող ասել, թե սա կոռուպցիայի դեմ պայքարի մեկնարկ է:

Նշենք, որ նախորդ օրը ուշ երեկոյան ձերբակալել են գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը եւ Մհեր Պապյանը:

ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու, այն է՝  իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության  կամ անգործության մեջ,  որն առաջացրել է  ծանր հետեւանքներ։

Մեկ այլ քրեական գործով ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական եւ հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը՝  կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ, որն առաջացրել է  ծանր հետեւանքներ, հանցագործություն կատարելու կասկածանքով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ձերբակալվել էր Զինված ուժերի սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որն առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ