News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օտտո Հիտլերը, որը նախկինում նացիստական Գերմանիայի առաջնորդի ավագ եղբայրն էր համարվում, իրականում ծնվել է նրանից երեք տարի անց, հայտնում է ավստրիական Oberoesterreichische Nachrichten թերթը` վկայակոչելով պատմաբան Ֆլորիան Կոտանկոյին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ավելի վաղ համարվում էր, որ Ադոլֆ Հիտլերը ընտանիքում չորրորդ երեխան էր, սակայն գերմանացի բռնապետի հարազատ քաղաքում հայտնաբերված նոր տվյալները ցույց են տվել, որ իրականում նա ծնողների երրորդ երեխան էր: 

Օտտոյի` ինչպես պարզվել է, կրտսեր եղբոր ծննդյան ամսաթիվը 1892 թվականի նոյեմբերի   8-ն էր: Երեխան ծնվել էր կյանքի յոթերորդ օրը` գլխուղեղի ջրգողությունից:   

«Հիտլերի շատ կենսագիրների արած եզրակացությունները Հիտլերի հոգեբանական զարգացման մասին, որին մայրը` Կլարան, ենթադրաբար հատուկ ուշադրություն էր հատկացնում երեք եղբոր մահից հետո,  կորցրել են հիմնավորվածությունը», — պնդում է Կոտանկոն: Պատմաբանը համարում է, որ Հիտլերի մասին նոր տվյալները ավելի շատ հարցեր են առաջ քաշում նրա հետագա զարգացման եւ բնավորության մասին:  

«Երեք տարեկան Ադոլֆ Հիտլերն ինչպե՞ս է հաղթահարել եղբոր ծնունդն ու մահը: Իմացե՞լ է արդյոք, որ նա ջրգողությամբ է հիվանդ: Այդ դիտարկումներն ազդե՞լ են սահմանափակ հնարավորություններով մարդկանց նկատմամբ նրա հետագա վերաբերմունքի վրա» — մտորում է Կոտանկոն:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ