News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը, Բրազիլիան, Ճապոնիան եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության մի շարք այլ անդամներ ԱՄՆ-ին մեղադրել են կառույցի հիմքերը սասանելու մեջ, գրում է Financial Times-ը:

Թերթի տեղեկություններով՝ այդ երկրների դժգոհությունն առաջ է բերել ԱՀԿ դատական մարմնում հարավկորեացի դատավոր Չան Սոն Հվայի լիազորությունները երկարաձգելու վրա վետո դնելու մասին ԱՄՆ որոշումը:

Վաշինգթոնը հայտարարում է, որ դատավորը ԱՄՆ շահերին վերաբերող առնվազն երեք վարույթներով շատ վերացական եզրակացություններ է կայացրել: ԱՀԿ դժգոհ անդամներն իրենց հերթին կարծում են, որ այդ որոշումը սպառնում է կազմակերպության անկախ դատական համակարգին, որը նրա ուժեղագույն կողմն է համարվում:

FT-ը նշում է, որ ԱՀԿ դատական համակարգին ԱՄՆ միջամտությունը տեղի է ունեցել նրա համար շատ կարեւոր պահի: Մոտ ապագայում քննարկվելու է չինական տնտեսությանը շուկայականի կարգավիճակ տալու հարցը, որը, փորձագետների կարծիքով, կազդի ողջ համաշխարհային տնտեսության վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ