News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Բրիտանացի փրկարարները ջրհոսքի հատակն ընկած աղվեսի ձագին օգնել են ազատվել:   Միջադեպը տեղի է ունեցել Արեւելյան Սասեքսի կոմսությունում: Փրկարարական գործողության տեսագրությունը   YouTube-ում 150 հազար մարդ է դիտել, հայտնում է  Lenta-ն:

Տղամարդիկ խոստովանել են, որ մի քանի ժամ են ծախսել` ջանասիրաբար փորձելով աղվեսի ձագին հանել անցքից: Հետո փրկարարներից մեկին այնուամենայնիվ հաջողվել է կենդանուն հանել անցքից` բռնելով նրա պոչից:  Առաջին մի քանի վայրկյանին աղվեսի ձագը շատ վախեցած է երեւացել: Փրկարարները լվացել եւ չորացրել են կենդանուն, հետո նրան բաց են թողել:  

Այդ ամբողջ ընթացքում նրա կողքին է եղել հասուն աղվեսը, որի հետ հերոսը հեռացել է փրկվելուց հետո:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ