News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձեւի մասին քննարկումներից առաջ Թուրքիան նորից սկսել է ճնշում գործադրել Գերմանիայի վրա: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը քննադատել է «անհիմն եւ անարդարացի քաղաքական որոշումները», գրում է Spiegel-ը:

Մայիսի 30-ի երեկոյան Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ. Մերկելը ցանկանում էր նրան շնորհավորել կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Յըլդըրըմը հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ Թուրքիայի կառավարությունը, ողջ երկիրն ու Գերմանիայի միլիոնավոր թուրքերը մտահոգված են իրադարձությունների զարգացմամբ: «Անկարան Գերմանիայի կառավարությունից եւ Բունդեսթագից հարգալից դիրքորոշում է սպասում»,- ասել է Թուրքիայի վարչապետը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Բունդեսթագը կքվեարկի ՔԴՄ/ՔՍՄ կոալիցիայի, սոցիալ-դեմոկրատական կուսակցության ու Կանաչների ներկայացրած բանաձեւի հարցով, որը 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ջարդերը ցեղասպանություն է որակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, բայց դա թող հայ մասնագետներն ասեն. Բաքոյան
Ես չեմ տեսնում անհրաժեշտություն, թե ցեղասպանության զոհերի անուն...
Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ. Հովիկ Աղազարյան
Միգուցե այդ առաջարկն արվել է սերունդների պահանջատիրության իմաստով...
Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը
Ինստիտուտի մասնակցության հիմքում ընկած է հայկական պատմությունները...
Իշխանություններն իրենց ելույթներով ու գործողություններով փորձում են ուրանալ Հայոց ցեղասպանությունը. Աբրահամյան
Պատգամավորը վստահեցրել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումը անվտանգության,...
«Քաղաքացիական պայմանագիր». Հայաստանի վարչապետը չի հրաժարվել «ցեղասպանություն» բառն օգտագործելուց
Ներկայիս իշխանության օրոք մի քանի կարևոր գործընթացներ են տեղի ունեցել, այդ թվում․․․
Անդրանիկ Քոչարյանը կոչ է արել ճշտել և արձանագրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները
Մինչև անկախության հռչակումը դրանով պետք է զբաղվեր Հայ առաքելական եկեղեցին․․․
Ամենաշատ