News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ու Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 31-ին ստորագրել են համատեղ հրաման:

Հրամանով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներին կից ստեղծել զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն աջակցող աշխատանքային խումբ, աշխատանքային խմբի կանոնակարգ: Հրամանի կատարումը վերահսկում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարները: 

Աշխատանքային խմբի ստեղծման նախադրյալները դրվել են 2016թ. մայիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած համատեղ հանդիպման ժամանակ:

«Մեր վերջին հանդիպումից հետո մանրամասն քննարկել ենք առաջադրված բոլոր խնդիրներն ու հարցադրումները: Կարծում եմ՝ այն աշխատանքները, որոնք այս ընթացքում համատեղ իրականացվել են, ամուր  հիմք են հանդիսացել զինծառայողների սոցիալական պաշտպանության ոլորտը նոր, ինստիտուցիոնալ հարթություն տեղափոխելու  համար»,- ասել նախարար Արտեմ Ասատրյանը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին նշել է, որ կարեւորում է առավել հրատապ լուծման կարիք ունեցող հարցերի համատեղ քննարկման ձեւաչափը: «Ուզում եմ իմ գործընկերների կողմից ողջունել եւ կարեւորել մեր համատեղ աշխատանքը: Մենք չափազանց կարեւոր խնդիր ենք այսօր փորձում լուծել, ապրիլյան քառօրյա մարտական գործողություններից հետո զինծառայողների սոցիալական պաշտպանության խնդիրները փորձում ենք ինտեգրել ամբողջ հանրապետության սոցիալական համակարգին՝ զարգացման միտումներ ապահովելով»,- նշել է նախարար Սեյրան Օհանյանը:

Հանդիպման ավարտին  նախարար Արտեմ Ասատրյանը շնորհակալություն է հայտնել  Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին համատեղ երկրորդ հանդիպումը  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում անցկացնելու հրավերն ընդունելու եւ կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները քննարկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ