Մայիսի 30-ին Թուրքիայում Իտալիայի մի քաղաքացու մեռած են գտել: Դեպքը տեղի է ունեցել Սաքարիա նահանգի Կարասու շրջանում՝ Ստամբուլից 200 կմ հեռավորությամբ: Այս մասին գրում է իտալական «Corriere della Sera» պարբերականը՝ վկայակոչելով Ansa գործակալությունն դիվանագիտական աղբյուրներին:
34-ամյա Ալեսանդրո Անջելուչչին Պեսկարա քաղաքից է: Նա բյուզանդական պատմության ուսուցիչ էր եւ Թուրքիա էր մեկնել ուսանողների խմբի հետ, «Erasmus Plus» ակադեմիական փոխանակման ծրագրի շրջանակում:
Անջելուչչին քարափին կորցրել է հավասարակշռությունն ու 15 մետրանոց անդունդն ընկել: