News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռանկարային է անվանել ԵՏՄ միասնական տեղեկատվական տարածք ստեղծելու գաղափարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեզ միանգամայն հեռանկարային է թվում միասնական տեղեկատվական տարածք ստեղծելու գաղափարը: Լավ կլիներ հանձնաժողովին առաջարկել այս կապակցությամբ պատրաստել իրենց նկատառումները»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Գերագույն եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ:

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ ընթացիկ տարում կսկսի աշխատել ընդհանուր շուկան՝ դեղորայքի ու բուժապրանքների ոլորտում, որը սոցիալական մեծ նշանակություն ունի:

Բացի դրանից, աստիճանաբար զարգանում է նաեւ համագործակցությունը նորարարության ոլորտում, ինտեգրացիոն գործընթացի անբաժան բաղկացուցիչն է ծառայությունների առեւտրի ազատականացումը, այս տարի շինարարության ու նախագծման ոլորտում, գիտական հետազոտությունների անցկացման, նաեւ զբոսաշրջության ոլորտի օրենսդրությունների  ներդաշնակեցման «ճանապարհային քարտեզներ» է պետք ընդունել: Միասնական կանոնները, նրա խոսքով, արդեն ընդգրկում են 43 սերվիսային ոլորտներ, կամ ԵՏՄ–ում արտադրվող ծառայությունների ընդհանուր ծավալի ավելի քան 50 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետ. Կարապետյան
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը չէի հակադրի ԵՄ շուկային ինտեգրվելու հարցին…
Ռուսաստանի Պետդուման ԵԱՏՄ-ից ապրանքների առցանց վաճառքի համար ԱԱՀ վճարման մասին օրենք է ընդունել 
Դաշնային օրենքի նախագծի ընդունումը կբարելավի ԱԱՀ-ի վարչարարության համակարգը, կվերացնի անհավասարությունը ռուս և օտարերկրյա հարկատուների ԱԱՀ հարկման հարցում...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Համաձայնագրի նախագիծը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական...
ԵԱՏՄ-ում կփոխվեն անասնաբուժական դեղերի շրջանառության կանոնները
ԵԱՏՄ կփոխվի կանոններն անասնաբուժական դեղերի շրջանառության հարցում...
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասով երկրների միջեւ կան մի շարք հարցեր. փոխնախարար
ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ կան մի շարք հարցեր...
ՌԴ-ից մեծ կախվածություն ունենք՝ ԵԱՏՄ-ն լքելը ռիսկային է. Ֆինանսների նախարար
«Ամեն դեպքում կախվածությունը մեկ կետից, որն էլ լինի այդ կետը, պետք է դիվերսիֆիկացնել»․․․
Ամենաշատ