News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի բնակիչները կարող են պատասխանատվության ենթարկվել գյուղի տարածքում գտնվող՝ 7-րդ դարի Արտավազիկ եկեղեցու տարածքը բարեկարգելու համար:

«Եկեղեցու տարածքը նախկինում շատ վատ վիճակում է եղել: 500 քմ աղբավայր է եղել: Գմբեթը ընկած է եղել, անասունները մտել են տարածք: Գյուղացիները աղբանոցը վերացրել են, ծածկել են, ջուր են քաշել, լուսավորություն են քաշել, որ տուրիստների հոսքը շատանա, որ եկեղեցին չքանդվի: Ու ոչ մի շահադիտական նպատակ չի ունեցել ոչ մեկ: Մոմ անգամ չի վաճառվում այդտեղ, տանում, դնում ենք այնտեղ: Իսկ հիմա մեր դեմ հայց են ներկայացրել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բյուրականի գյուղապետ Զարզանդ Բաբայանը:

Հայցը ներկայացնողը, գյուղապետի խոսքով, Արագածոտնի մարզպետարանի  գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության աշխատակից Մանուկ Մանուկյանն է: Նա, ըստ գյուղացիների, մտադրություն ունի տարածքը բիզնես նպատակով օգտագործել, այդ պատճառով էլ ամեն բան անում է, որ գյուղացիներն այլեւս չվերահսկեն տարածքը:

«Ինքը Ամբերդում օբյեկտ է սարքում, հույս ունի սա էլ իր բիզնես նպատակներով օգտագործի: Որտեղ նստում, ասում է՝ մարզպետն իրեն հովանավորում է»,- ասաց գյուղապետը:

Գյուղացիների դեմ ներկայացրած հայցով վարչական դատարանը որոշում է կայացրել տարածքը նախկին տեսքին բերելու մասին, ինչը գյուղացիները չեն պատրաստվում անել:

«Ի՞նչ անենք՝ էլի աղբավայրի վերածենք, ջուրը կտրենք, ի՞նչ անենք: Բյուրականցիները աստվածապաշտ ժողովուրդ են ու չեն քանդի սարքածը»,- ասաց գյուղապետը:

Բյուրականցիներն այսօր՝ մայիսի 31-ին դատարանի որոշման դեմ իրենց բողոքը հայտնել են եկեղեցու մոտ հավաքվելով եւ ԴԱՀԿ աշխատակիցներին դիմավորելով, որոնք եկել են, զրուցել բնակիչների հետ եւ հեռացել: 

Խնդիրը վերջնական լուծում չի ստացել: Առաջիկայում գյուղացիների ու համապատասխան մարմինների միջեւ հանդիպում է սպասվում՝ վերջնական լուծման հանգելու համար:

Տպել
Ամենաշատ