News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չի կարելի գեներալսկի հագուստներ հագնել, կոլխոզի նախագահի հայտարարություններ անել, ամոթ է, մարդիկ մեզ լսում են, մեր վրա խնդում են: Այս մասին, «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում նշել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը:

«Հո նրանով չի, որ Բաքու թեյ խմենք: Կարաք թեյ խմեք, բայց վախում եմ՝ իրենք ավելի շուտ հասնեն Երեւան թեյ խմելու: Չի կարելի գեներալսկի հագուստներ հագնել, կոլխոզի նախագահի հայտարարություններ անել, ամոթ է»,- ասել է Բաբայանը:

Նրա խոսքով, ադրբեջանական քաղաքականությանը հակադրելու համար ռեսուրսներ են պետք: «Հայաստանը 200 միլոն դոլարի վարկ է վերցնում, փորձում է գնել նույնատիպ «Սմերչ», «Տոս» եւ այլն: Եթե իրոք դա են գնում, դա սխալ է, թյուրիմացություն է: Մենք չենք կարող բոլոր զենքերը, ինչ ունի Ադրբեջանը, գնենք, ասենք «ока за ока»՝ իրենք մեզ են խփում, մենք իրենց: Նախ մենք չենք կարող այդքան արկ գնել, բերել Հայաստան, սկսենք ռմբակոծել իրենց, երբ իրենք բոլոր արկերի տեսակներն իրենց մոտ արտադրում են: Դուք պատկերացրեք՝ ամբողջը թափվի մեր քաղաքների, գյուղերի վրա: Ադրբեջանը Նախիջեւանում ռեակտիվ համակարգեր է տեղադրում: Ո՞ւմ համար է դնում: Ղարաբաղին խփելու համա՞ր է դնում: Ղարաբաղին խփելու համար Ղարաբաղի դիմաց կդնի: Հակառակորդը առիթից օգտվելու է եւ խփելու է մինչեւ անգամ Երեւանին: Նախիջեւանից Երեւան 42 կմ է, իսկ այդ հրթիռային համակարգն աշխատում է 70-150 կմ-ից: Մենք կարո՞ղ ենք պաշտպանվել դրանից»,-ընդգծել է Սամվել Բաբայանը՝ հավելելով, որ հայկական կողմը պետք է ոչ թե հետեւի Ադրբեջանի օրինակին եւ նույնատիպ զենքեր փորձի գնել, այլ իր ռազմավարությունը մշակի Ադրբեջանի դեմ:

Անդրադառնալով կորցրած 800 հեկտար տարածքին՝ Սամվել Բաբայանն արձագանքել է. «Ես չգիտեմ, ով ա մետրով չափել՝ 800 ա, թե 1800…: Ինչ վերաբերում է էդ դիրքերին, կոնկրետ Մարտակերտի ուղղությամբ, դրանք երկակի ռազմավարական կետեր էին, նախ ապահովում էին բնակչությանն ապրելու համար, հողերը Ղարաբաղի բնական սահմաններն էին, երկրորդ՝ այդ տարածքից մեր բռան մեջ էր ամբողջ հարթավայրային հատմավծը՝ Կիրովաբադից, Միրբաշիրով ու Բարդայով: Հիմա մեկն ասում ա, թե էս հողերը ստրատեգիկ էին, մեկն ասում է՝ ստրատեգիկ չէին… Էդ մարդիկ չտեսած ի՞նչ են հասկանում: Չկան ոչ ստրատեգիկ դիրքեր, հատկապես, Մարտակերտում, բայց դա տրագեդիա չէ, պատերազմի ժամանակ կարող է հետ էլ գնան, բայց պետք է դա մտածված լինի, ոչ թե անիմաստ կորցնենք: Սա է խնդիրը»,- նշել է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ