News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Շնող գյուղում մայիսի 18-ի գիշերը իր տունը հրդեհած հոգեկան շեղումներ ունեցող 33-ամյա տղամարդուն տեղափոխել են Վանաձորի հոգեբուժարան։ NEWS.am-ի հետ զրույցում Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը նշեց, որ 33-այա տղամարդու հարազատները ցանկանում են, որ նրան տեղափոխեն Սեւանի հոգեբուժարան, քանի որ այնտեղ նրան կարող են տեւական ժամանակ պահել, իսկ Վանաձորի հոգեբուժարանում՝ ոչ։

«Հարազատները ցանկանում են, որ Սեւանի հոգեբուժարան տեղափոխեն, Վանաձորում չեն կարող երկար պահել նրան, բայց Սեւան էլ տեղափոխելու համար փաստաթղթեր են հարկավոր, հիմա այդ գործընթացով են զբաղված»,-ասաց նա։

Գյուղապետի խոսքով՝ հոգեկան շեղումներ ունեցող տղամարդու եղբայրը, որը տան հրդեհից առաջ նրա հետ էր ապրում, այժմ բնակվում է իրեն պատկանող խանութին կից տանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 18-ին, ժամը 03.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Շնող գյուղի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.00-ին, մարվել՝ 08.02-ին: Տունն ամբողջությամբ (100 քմ) այրվել է (բացի ննջասենյակից՝ 30 քմ):

Նշենք, տղամարդը պատմել էր, որ տան հրդեհն առաջացել է այն բանից հետո, երբ որոշել է վառել անկողինը։ Հոգեկան շեղումներ ունեցող տղամարդը տանը ապրել է իր եղբոր հետ, որն այդ պահին իրենց խանութում աշխատանքի է եղել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ