News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ապրիլին տեղի ունեցածը ես տեղի ունեցածը «բլից-կրիգ» կամ պատերազմ չէի անվանի. դա եղել է դիվերսիոն գործողություն ու հակառակորդը ստացել է անսպասելի հաջողություն: Այս մասին, «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում նշել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը՝ հավելելով, որ Ադրբեջանը գնում է պատերազմի:

Նրա խոսքով, արդբեջանական երկու կորպուսների ռեզերվային բրիգադները գրավել են մեր դիրքերը, ինչից հետո մերոնք փորձել են նախահարձակման անցնել, վերականգնել կորցրած դիրքերը, որն ինչ-որ տեղ հաջողվել է, ինչ-որ տեղ հաջողություն չեն ունեցել:

«Մեր անտարբերությունն էր պատճառը, թե մերոնք թուլացրել էին դիրքերը, պետք է ՊՆ-ն հետաքննի ու հասկանա, թե ինչ է կատարվել իրականում: Փաստն այն է, որ մեկ ժամվա մեջ այդ դիրքերը հանձնվել է»,-ասաց նա:

Ըստ Սամվել Բաբայանի՝ պարզ է, որ Ադրբեջանը 2014-ից անընդհատ գործողությունների է դիմում, պատրաստվում է երկարաժամկետ պատերազմի, նա հեռվից է փորձելու չեզոքացնել, իսկ սպառազինության խնդիր չի ունենա, քանի որ արկերի արտադրություն է նախաձեռնում:

«Մեր հետեւակը պետք է կարողանա հակառակորդին պահել դիստանցիայի վրա՝ առնվազն 300-500 մետր: Եթե դա չենք կարողանում անել, թույլ ենք տալիս թիկունք ներթափանցի, ես դա ճիշտ չեմ համարում:

Ադրբեջանը գնում է արդիական զենքեր, եւ նպատակ է դրել առաջնագիծը հողին հավասարեցնել, սա պարզ է: Մենք չենք կարող ռեսուրսներով մրցակցել Ադրբեջանի դեմ, եւ պետք է գտնենք լուծում»,-ասել է Բաբայանը եւ առաջարկել իր լուծումը.

«Ցանկացած պատերազմի դեպքում պետք է հակառակորդի օդային ուժերը չեզոքացնել, այսինքն կուրացնել նրա աչքերը: Իսկ Բաքուն էսօր ունի մեր բոլոր կոորդինատները, ձեռքը հասնում է մեր զորքերի հենակետերին:

Մենք պետք է ունենաք դա չեզոքացնելու ռազմավարություն: Նախ՝ օդը փակել, հնարավորություն չտալ, որ հակառակորդի արկերը հասնեն մեզ: Մեզ հովանոց է պետք ապահովել: Երկրորդ՝ սարքը ներկայացրել եմ, որ ֆիքսում է, թե հակառակորդը որտեղից է խփել, տալիս է իր կողքի հրետանավորին, որը կառավարվող արկով փչացնում է այդ տեխնիկան, որը 20 մլրդ-ով ադրբեջանցին առել է: Այսինքն դու նրան զինաթափում ես: Երրորդ խնդիրը՝ չեզոքացնում ես հակառակորդի կապի միջոցները: Նա չի կարողնաում օդ ինքնաթիռ բարձրացնել: Օրինակ Ռուսաստանը Սիրիայում դրեց կապի միջոց եւ Թուրքիան այլեւ ինքնաթիռ օդ չբարձրացրեց: Մենք ունենք ՀԱՊԿ պայմանագիր, որ ՌԴ-ն պարտավոր է պաշտպանական զենքերը տրամադրել ներքին գներով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ