News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2016-ի առաջին եռամսյակում երրորդ երկրներից Հայաստան ներմուծումը եւ դրանցից գանձվող հարկերը նվազել են: Այս մասին մայիսի 31-ին խորհրդարանում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով հանձնաժողովի նիստում ասել է ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը:

«Ներմուծումը մեզ մոտ ավանդաբար գերակշռում է արտահանման ծավալները: Ինչ-որ չափով դա մտահոգության տեղիք է տալիս, սակայն, ինչպես ասվում է, չկա չարիք, առանց բարիքի: Ներմուծումը հարկման ամենակարեւոր օբյեկտներից է: Այդ պատճառով դրա կրճատումը նույնպես մտահոգիչ է»,- ասել է Ալավերդյանը:

Մասնավորապես 2016-ի հունվար-մարտ ժամանակահատվածում 15.2 մլրդ դրամով պակասել են  երրորդ երկրներից ներմուծման ծավալները: Դրանցից միայն 9.3 մլրդ դրամը փոխհատուցվել է  ԵՏՄ երկրներից ներմուծման ԱԱՀ-ի հաշվին: Իսկ Ընդհանուր առմամբ ներմուծման՝ հարկման ենթակա սեկտորը պակասել է 14.9 մլրդ դրամով կամ 13 տոկոսով: Եթե խոսենք ԱԱՀ գանձումների ընդհանուր նվազման մասին, ապա 2016-ի առաջին եռամսյակում այն կազմել է 10.1 մլրդ դրամ կամ 11.5 տոկոս: Այդ թվում՝ սահմանին գանձվել է 13.7 մլրդ դրամով ավելի քիչ, իսկ ներքին շրջանառությունից՝ 3 մլրդ դրամով ավելի շատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ