News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Beeline-ը եւ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը պարգեւատրեցին առաջին Հայկական PR մրցանակաբաշխության հաղթողներին: Պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվեցին PR մրցանակաբաշխության մրցանակակիրները եւ հաղթողները տասներեք անվանակարգերում:

Մրցանակակիրները յուրաքանչյուր անվանակարգում ընտրվել են հանրային կապերի ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում: Ուսումնասիրությանը մասնակցել է 50 փորձագետ, 50 խմբագիր եւ լրագրող, ինչպես նաեւ 7 ֆոկուս խումբ: Ուսումնասիրությունները ներառել են պետական մարմինների (մամուլի քարտուղար, հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարներ), բանկային համակարգի մասնագետների, զանգվածային լրատվական միջոցների կողմից իրականացված աշխատանքներ, ինչպես նաեւ 2015 թ. Հայաստանում իրականացված PR նախագծեր եւ միջոցառումներ: Թեկնածուների ցանկից հաղթողներին ընտրել է մասնագիտական հանձնաժողովը, որի կազմում են ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հայտնի հասարակական եւ պետական գործիչներ, հեռուստահաղորդավարներ եւ PR ոլորտի մասնագետներ. Արամ Աբրահամյան, Վիկտոր Սողոմոնյան, Գեւորգ Ալթունյան, Հրաչուհի-Մերի Պողոսյան, Տաթեւ Այրումյան, Աստղիկ Ավետիսյան։

«Որպես երկրի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորի ղեկավար` ես իմ սեփական փորձով բազմիցս համոզվել եմ, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է կայացնել ճիշտ որոշումներ եւ օգտագործել հաղորդակցության ճիշտ մոդելներ: Հանրային կապերի գրագետ մասնագետներն անհրաժեշտ են ցանկացած բիզնեսում կամ հասարակական գործիչի համար, եւ ես շատ ուրախ եմ, որ հենց Beeline-ը ոչ միայն աջակցում է այս ոլորտին, այլ նաեւ հիմնել է ազգային մրցանակ, որի հաղթողներին մենք այսօր պարգեւատրում ենք: Շնորհավորում եմ Առաջին հայկական PR մրցանակաբաշխության բոլոր մրցանակակիրներին ու հաղթողներին եւ մաղթում հետագա մասնագիտական հաջողություններ եւ նվաճումներ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

«Հանրային կապերի ոլորտում 2015 թվականը հագեցած էր տարաբնույթ աշխատանքներով, վերելքներով եւ անկումներով, PR ոլորտում համագործակցության ուղիներով, հետաքրքիր ծրագրերով ու նախաձեռնություններով: Այսօր` 2016 թվականի մայիսի 31-ին, մենք սկիզբ ենք դնում Հայկական PR մրցանակաբաշխությանը, որն այսուհետ ամեն տարի կամփոփի PR ոլորտի ձեռքբերումներն ու բացթողումները, կգնահատի լավագույն PR ծրագրերն ու նախաձեռնությունները, կխրախուսի PR ոլորտի լավագույն մասնագետներին, հրապարակային եւ քաղաքական գործիչներին: Մենք ձգտելու ենք հասնել նրան, որ PR ծրագրեր ու նախաձեռնություններ արարելը, PR լավագույն մասնագետ դառնալը լինի ոչ թե ձգտում, այլ նպատակ, ինչը կդառնա հայկական PR մշակույթում առողջ մրցակցության եւ հասարակության հետ գրագետ փոխհարաբերություններ ձեւավորելու գրավականը», - նշում է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը: 

Նշենք, որ առաջին հայկական PR մրցանակաբաշխությունը նպատակ ունի համակարգել Հայաստանում հանրային կապերի (PR) ոլորտում իրականացվող լավագույն ծրագրերը, ինչպես նաեւ ըստ արժանվույն գնահատել հանրային կապերի մասնագետներին՝ նպաստելով Հայաստանում PR մշակույթի ձեւավորմանն ու զարգացմանը: 2016 թ. մրցանակաբաշխությունը ներառել է տասներեք անվանակարգ. «Տարվա մամուլի քարտուղար», «Տարվա PR իրադարձություն», «Տարվա իմիջային PR», «Տարվա հրապարակային գործիչ», «Տարվա քաղաքական գործիչ», «Տարվա մշակութային PR», «Տարվա ֆինանսական PR», «Տարվա ԶԼՄ», «Տարվա ճգնաժամային կառավարում», «Տարվա PR նախաձեռնություն», «Հայաստանի բարեկամ», «Հայկական բրենդ», «Հատուկ մրցանակ»: Հանձնվել են նաեւ մի շարք հատուկ մրցանակներ PR ոլորտի զարգացման համար:

Հիշեցնենք, որ հայկական PR մրցանակաբաշխությունը նվիրվում է Հայաստանի եւ Արցախի անկախության 25-ամյակին, ինչպես նաեւ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ 10-ամյակին: Հայկական PR մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ