News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Արարատի երեք բնակիչ եւ Սիսիանի մեկ բանկիչ բերման են ենթարկվել գողություն կատարելու կասկածանքով։

Մարտի 11-ի գիշերը Սիսիանում գողության երկու դեպք էր կատարվել։ Անհայտ անձինք լինգով բացել էին Սիսակյան փողոցում գտնվող խանութ-սրահի դուռը եւ հափշտակել ոսկյա զարդեր՝ պատճառելով մոտ 39 միլիոն դրամի վնաս։

Մյուս դեպքը Իսրայելյան փողոցում էր եղել, դարձյալ մտել էին անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սիսիանի սպասարկման գրասենյակ, կոտրել վճարման տերմինալի դուռն ու գողացել 157 հազար դրամ։

Խանութում եղած տեսախցիկները ֆիքսել էին գողություն կատարած անձանց, սակայն, նրանք հափշտակել էին նաեւ տեսագրությունները հիշող սարքը։

Նմանատիպ գողություններ, մասնավորապես վճարային տերմիալներից, կատարվել էին նաեւ Արարատում, ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցներն արդեն մոտավոր գիտեին, թե ով կարող էր դա անել։ Երեք դիմակավորներ Արարատում գործող խանութներից մեկից նույն սցենարով փորձել էին գողություն կատարել, խանութի տեսանկարահանող սարքը ֆիքսել էր, թե ինչպես են դիմակավորները լինգերը ձեռքերին մոտենում խանութին եւ ինչ-որ բան ճշտելուց հետո՝ հեռանում։

Կասկածյալներից երեքը՝ Վարդան Համբարձումյանը, Գեւորգ Եղոյանը, Մխիթար Վարդանյանը Արարատից էին, իսկ մեկը՝ Արմեն Առուշամանը,  Սիսիանից։ Պարզվել է, որ նրանք են կատարել այդ գողությունները, նրանց մոտից հայտնաբերվել է չիրացված գողոնի մի մասը, գործիքները եւ այլն։

«Վերցրել ենք լոմ, մասկեք, ձեռնոցներ, մտել ենք տերմինալը բացել, հետո ոսկու խանութ ենք մտել, ոսկին վերցնելուց հետո վերցրել ենք նաեւ նկարահանման սարքը»,- ոստիկանությունում պատմել է կասկածյալներից Արմենը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրել են հարցաքննության. Ռուբեն Մելիքյան
Կրկին մեծ շնորհակալություն՝ աջակցության համար։ Առանց հանրային լայն համախմբման (քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ...
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ,  5-ը կալանավորվել է
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա․Ս․–ին մեղադրանք է ներկայացվել՝...
Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը...
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Ամենաշատ