News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Մուստաֆա Փուրմոհամմադիին:

Վարչապետը ողջունել է Իրանի արդարադատության նախարարի այցը մեր երկիր եւ համոզմունք հայտնել, որ այն նոր մակարդակի կբարձրացնի դատաիրավական ոլորտում երկկողմ համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների կառավարությունների միջեւ հարաբերություններն ակտիվ զարգանում են, ինչին էապես նպաստում են բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը:  Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է դարավոր բարեկամ Իրանի հետ բազմաոլորտ համագործակցության զարգացումն ու խորացումը:

Պարոն Փուրմոհամմադին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ արդյունավետ գնահատել իր այցի շրջանակում ունեցած պաշտոնական հանդիպումները: Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Իրանի փոխհարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն, եւ Իրանը հետեւողական է երկկողմ կապերն էլ ավելի ընդլայնելու եւ սերտացնելու հարցում: Պարոն Փուրմոհամմադին բարձր է գնահատել իրանահայ համայնքի դերը երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման ու խորացման գործում:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում հայ-իրանական համատեղ ծրագրերի ընթացքի, ինչպես նաեւ երկկողմ ու բազմակողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ եւ վերահաստատել հայ-իրանական հարաբերություններն առավել սերտացնելու եւ խորացնելու փոխադարձ պատրաստակամությունը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ կողմերը կարեւորել են անվտանգության, խաղաղության ու կայունության ապահովումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
Ամենաշատ