News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայտնի են դարձել ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ համաձայնագրի մանրամասները, որը գաղտնի է պահվել 41 տարի: Տվյալ գործարքը զգալիորեն կանխորոշել է այդ երկրների միջեւ հարաբերությունների բնույթը, նշում է  Gazeta-ն` վկայակոչելով Bloomberg-ին:

1974-ի ամռանը համաշխարհային նավթային ճգնաժամը հարվածել էր ԱՄՆ-ի տնտեսությանը:   Բացի այդ, ՕՊԵԿ-ը Ամերիկայի նկատմամբ էմբարգո էր մտցրել,  որովհետեւ Վաշինգտոնը ռազմական աջակցություն էր տրամադրում Իսրայելին   «Յոմ Կիպուրի պատերազմի» ընթացքում: Այդ գործոնները հանգեցրել էին արժեթղթերի շուկայի փլուզմանը եւ երկրում ինֆլյացիայի բարձր ցատկի: Այդ ժամանակ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ուիլյամ Սայմոնը եւ նրա տեղակալը` Ջերրի Փիրսը Մերձավոր Արեւելքով եւ Եվրոպայով շրջագայության էին մեկնել:  

Պաշտոնապես այդ ուղեւորությունը ներկայացվել էր որպես   «տնտեսական դիվանագիտության» շարքային շրջագայությունը` արարողակարգային հանդիպումների եւ հրավերքների շարք: Բայց իրականում, հայտնում է գործակալությունը, դրա հետեւում թաքնված էր Սաուդյան Արաբիայի մեկ քաղաք` Ջիդդա այցելելու մտադրությունը: Նախագահ Նիքսոնի շրջապատը թաքցնում էր այդ տեղեկությունը:   

Իսկ ուղեւորության իսկական նպատակն էր նավթի` որպես տնտեսական զենքի չեզոքացումը: Նիքսոնը պատվիրակության առաջ խնդիր էր դրել` Ամերիկայի նկատմամբ թշնամաբար տրամադրված սաուդյաններին համոզել ներդրում անել ԱՄՆ-ի պետական պարտքի մեջ: Բանակցությունների ձախողումը սպառնում էր պայթեցնել ԱՄՆ-ի ֆինանսական առողջությունը եւ Նիքսոնի կարծիքով թույլ կտար, որ Խորհրդային Միությունը հաստատվի արաբական աշխարհում:    

Ուիլյամ Սայմոնը մշակել էր գործողությունների հիմնական սցենարը, որի համաձայն, ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայից նավթ էր գնելու, նրան ռազմական աջակցություն էր տրամադրելու եւ օգնելու էր նյութատեխնիկական ապահովմամբ: ԱՄՆ-ի գանձարանը փոխարենը ստանում էր սաուդյան միլիարդավոր նավթադոլարներ: 

Հաղորդվում է, որ Սաուդյան Արաբիայի Ֆեյսալ իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդ թագավորը պնդել էր, որ Էր Ռիյադի կողմից գանձապետական փոխառությունների գնումը գաղտնի մնա: Գործարքի գումարը`  117 մլրդ դոլար, հայտնի է դարձել ընդամենը  2016 թվականի մայիսին:

Բանակցություններն ընթացել են արաբ-իսրայելական   «Յոմ Կիպուրի պատերազմի» ավարտից տասն օր անց, ինչից հետո Ալ Սաուդը զգուշանում էր, թե իր փողը   «ուղղակիորեն կամ անուղղակիորեն» Իսրայելի ձեռքը կընկնի (օրինակ, որպես օգնություն, որն ամերիկացիների  կողմից տրամադրվում է իսրայելցիներին):

Այդ պահանջներին ընդառաջ գնալու համար գանձապետարանը Էր-Ռիյադին թույլ էր տվել իր փոխառության տոմսերը գնել առանց նման դեպքի համար սովորական աճուրդի: Այդ միջոցներից հետո գործնականում անհնար էր հայտնաբերել Սաուդյան Արաբիայի ներկայությունը ԱՄՆ-ի պետպարտքի շուկայում:   

Բացի այդ, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պարտքի մասին իր զեկույցներում Սաուդյան Արաբիային, Քուվեյթին, ԱՄԷ-ին եւ Նիգերիային միավորում էր   «Նավթ արտահանողներ» տողում եւ  41 տարի հետեւել է այդ պրակտիկային:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ