News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

15-ից 64 տարեկան ամեն չորրորդ եվրոպացին կյանքում գոնե մեկ անգամ փորձել է արգելված թմրանյութ, ասված է Եվրոպական մոնիտորինգային կենտրոնի (EMCDDA) թմրանյութի եւ թմրամոլության վերաբերյալ ամենամյա զեկույցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:   

«Մեր գնահատականների համաձայն, ավելի քան  88 մլն չափահաս կամ Եվրոպական Միությունում 15-ից 64 տարեկան բնակչության ավելի քան մեկ քառորդը կյանքում երբեւէ արգելված թմրանյութ է փորձել», — ասված է զեկույցում:

Կենտրոնը նշում է, որ Եվրոպայում ամենաժողովրդական թմրանյութը մարիխուանան է. այն փորձել է ավելի քան 82 մլն մարդ: Ֆրանսիայում կյանքում գոնե մեկ անգամ մարիխուանա է փորձել հասուն բնակչության  40 տոկոսը, այլ երկրներում ցուցանիշը զգալիորեն ավելի ցածր է`  30 տոկոս Դանիայում եւ Իտալիայում, 10 տոկոսից պակաս Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում եւ Մալթայում: 

Հետազոտությունը ցույց է տվել, որ հաճախ տղամարդիկ են արգելված նյութեր օգտագործում (62 տոկոս):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ